4.05.2012

Հանրագիտարաններին փոխարինելու է եկել google-ը

21-րդ դարում տեխնիկան հասելէ զարգացածության բարձր մակարդակի: Ստեղծվել են համակարգիչը, համացանցը, արբանյակային ալիքները, պլանշետը, որոնք, 
հատկապես մեր տարիքի երեխաների համար,
 շատ հետաքրքրիր են: Կարծում եմ, որ մեզանից յուրաքանչյուրն էլ իր կյանքում գոնե մի անգամ մեծերից լսել է «Նոր սերունդը գիրք չի կարդում և այնպես չի սովորում, ինչպես ասենք օրինակ երեսուն տարի առաջ» արտահայտությունը:Ինչ խոսք, համաձայն եմ, մենք գրեթե գիրք չենք կարդում և մեր ազատ ժամանակը հիմնականում անցկացնում ենք համացանցում, բայց դա չի նշանակում, որ մենք զբաղվում ենք միայն տարաբնույթ խաղեր խաղալով։ Մեզ հետաքրքրող տեղակատվությունը, որ պետք է ժամերով փնտրեինք հանրագիտարանում, կարող ենք մկնիկի մի հարվածով գտնել համացանցում։ Սիրելի՛ մեծեր, եթե մենք՝ նոր սերունդը, այդքան էլ շատ գիրք չի կարդում, չի նշանակում, թե մենք լավ չենք սովորում, ուղղակի մեր պարագայում ուսման ձևն է տարբեր, տեղակատվության ընկալման մեթոդն է ուրիշ և ժամանակներն են տարբեր։ Ուղղակի մեզ մոտ դեռ չի ձևավորվել համացանցից ճիշտ օգտվելու կարգը, հնարավորինս կարևորից և օգտակարից օգտվելը:  Բացի այդ, դուք մեծացել եք այն ժամանականերում, երբ հեռուստացույցով կարելի էր նայել ընդամենը 4 ալիք, իսկ համացանցի բացակայության մասին խոսելը ուղղակի ծիծաղելի էր։ Մի քննադատեք մեզ, պարզապես հերթական անգամ մեր գիտելիքների հանդեպ ձեր դժգոհությունը արտահայտելուց առաջ մտածեք, թե ինչ հետաքրքրություն է մեզ տալիս համացանցը՝ իր տարբեր ուսումնական կամ սոցիալական կայքերով կամ արբանյակային ալիքների տարբեր հեռուստասությունների հետաքրքիր հաղորդումները, և այդ ամենի մասին մտածելուց հետո դուք կհասկանաք, որ այն, ինչ մեզ համար հետաքրքիր է, հետաքրքրում է նաև ձեզ:

No comments:

Post a Comment