Այսօր իմ սիրելի Հյասատանը 21տարեկան է, 21 տարեկան պատանի,
որ դանդաղ, բայց օրեցօր ավելի ու ավելի է հզորանում:Այս նվիրական օրով` իմ Հայասատան,
քեզ ցանկանում եմ նորանոր նվաճումներ, թող քո զավակները ըստ առժանվույն ներկայացնեն
քեզ օտար երկրներում, թող քո յուրաքանչյուր քաղաքացի իր չափով օգնի քեզ ու նպաստի քո
բարգավաճմանը: Ես իմ ընկերները և ընդհանրապես իմ տարիքի բոլոր մարդիկ քո երիտասարդ քաղաքացիներն
ենք, ու մենք պատրաստ ենք ծառայելու քեզ, յուրաքանչյուրս իր մասնագիտությամբ, իր արվեստով: Ցանկանում
եմ որ քո զավակաների` քո ազատության համար թափած արյունը արժանի հատուցվի այն նվիրվածությամբ,
որ մենք տածում ենք քո հանդեպ, և ժամանակավոր դժվարությունը չհիասթափեցնի քո քաղաքացիներին
և նրանք միշտ ապրեն Հայաստանում ու աշխատենք քո բարօրության համար և շարունակենք ստեղծագործել`
քեզ համար: Մենք ավելի կգեղեցկացնենք, ավելի կզարգացնենք քեզ ու միայն այդ ժամանակ
մենք կլինենք իրական Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:
No comments:
Post a Comment