Հեռուստատեսությունը գիտության և տեխնիկայի համեմատաբար երիտասարդ բնագավառներից է: Երկգույն՝ սև-սպիտակ, հեռուստատեսության առաջին համակարգը 1907 թ-ին առաջարկել է հայ ճարտարագետ, գյուտարար Հովհաննես Ադամյանը: 1925 թ-ին նա պատրաստել է և ցուցադրել նաև «Հեռատես» կոչվող առաջին եռագույն հեռուստացույցը, որը ժամանակակից գունավոր հեռուստացույցների նախահայրն է:1923 թ-ին ռուս գյուտարար և ճարտարագետ Վլադիմիր Զվորիկինը հայտնագործել է էլեկտրոնային խողովակը: 1930-ական թվականներին ի հայտ եկավ կաթոդային ճառագայթային խողովակը, որը ցայսօր մնում է յուրաքանչյուր ժամանակակից հեռուստացույցի «սիրտը»: 1929 թ-ին կայացավ աշխարհում առաջին հեռուստահաղորդումը (առանց ձայնի), որտեղ կիրառված էր անգլիացի գյուտարար Ջոն Լոջի Բեյրդի համակարգը: Նա դարձավ նաև առաջին արտաստուդիական հաղորդման կազմակերպիչը, որը եթեր տրվեց Դերբիի ձիարշավարանից (1931 թ-ին):Մինչև 1953 թ. բոլոր հեռուստահաղորդումները սև-սպիտակ էին: 1953 թ-ին ԱՄՆ-ում կայացավ առաջին գունավոր հեռուստահաղորդումը: Հայաստանում առաջին հեռուստահաղորդումը եթեր է արձակվել 1956 թ-ին, իսկ առաջին գունավոր հաղորդումը՝ 1971 թ-ին:
No comments:
Post a Comment