Տնտեսություն+կրթություն+բռնություն-ազատությունxմարդկային
թերություններ=Խորհրդային Հայաստանը մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը
Քաղաքացիական կռիվների ավարտից
հետո կարճ ժամանակահատվածում Հայաստանի տնտեսությունը վերականգնվեց(1928թվականին):
Հայաստանի տնտեսության մեջ իշխող դարձավ արդյունաբերությունը և սկսվեց գյուղատնտեսության
կոլեկտիվացումը, դա հնարովորություն տվեց չքավոր գյուղացուն դուրս գալ ծայրահեղ աղքատությունից:
Զանգվածային անգրագիտությունը վերացավ, որի նպաստեց հանրակրթական դպրոցների ստեղծումը
և չափահաս բնակչության անգրագիտության վերացումը:Մինչև 1940թվականը Հայաստանում կաին
9 ԲՈՒՀ: Շատ հաճախ գյուղատնտեսության կոլեկտիվացումը կամավորական սկզբունքներով չէր
լինում, և գյուղացիների նկատմամբ գործադրվում էին բռնություններ:Բռնության և հալածանքի
ենթարկվեց նաև եկեղեցին: Իշխանության գալուց հետո բոլշեվիկները պայքար սկսեցին երկրում
կոմունիստական մենիշխանություն հաստատելու համար, վերացվեցի Դաշնակցություն, Հնչակյան,
Մենշեվիկյան քաղաքական ուժերը: Այդ ձևով վերացան ընդիմադիր ուժերը, դրանով սահմանափակելով
խոսքի ազատությունը: Հաճախ օգտագործելով իրենց անձնական շահերը որոշ մարդիկ սկսեցին
զրպարտանքներ տարածել այս կամ այն քաղաքական գործչի կամ հասարակ որև մարդու հասցեին,
նրանց հայտարարելով <<ժողովրդի թշնամիներ>>: Դրա հետևանքով քաղաքական մեղադրանքներով
շատ անմեղ մարդիկ կամ գնդակահարվեցին կամ էլ աքսորվեցին Ալթայի երկրամաս: Սա բնութագրական
էր 1923-1941թվականը Խորհրդային Հայաստանի կարգավիճակին:
Բարև Ձեզ, խնդրում եմ ավելի կմանրամասնեք ի՞նչ ասել է պատմություն մաթեմատիկայի ոգով, ինչ սկզբունքով են առաջադրվում խնդիրները և իմչպես է պետք գտնել լուծումը։ Շնորհակալություն։
ReplyDelete