12.02.2012

Նոր սերնդի հեքիաթ, հումորային շարքից

Նոր սերնդի հեքիաթ մարդու և համակարգչի անփոխադարձ սիրո մասին



Լինում է չի լինում մի տղա է լինում: Այս տղան շատ ցնդած է լինում ու ողջ օրը համակարգիչը գրկած նստած է լինում: Էս անխելքը իր համար գրաֆիկ է կազմում ու փակցնում իր սենյակի պատուհանի մոտ դրված մախճակալի կողքին: Գրաֆիկը շատ պազր է լինում: Տաս ժամ ֆեյսբուք, ութ ժամ համակարգչային խաղեր, յոթ ժամ յութուբ ու այդպես շարունակ: Հա, չմոռանամ ասել, որ էս խելառը հաց էլ չէր ուտում: Բացում էր գուգլը դնում մի ախորժելի ընթրիքի նկար ու վայելում, կարծես դրանով էսթետիկ հաճույք էր ստանում: Եվ ահա եկավ դեկտեմբերի 21-ը մոտ էր աշխարի վերջը, իսկ այս հիմարը դեռ տանը հանգիստ համակարգիչ էր խաղում: Դուռ թակեց հարևանը. Մեծ ջանքերից հետո նա վերջապես ազատվում է համակարգչային կապակցություներից և գնում դուռը բացելու: Բացելով դուռը նա լսում է իր հարևանի գոռոցները, մեջբերում եմ(Այ անխելք հիմա տունդ կփլվի ինչ ես անում, դուս եկ): Իսկ տղան լուռ լսելով  կանգնած էր, և երբ որոշ չափով խելքի եկավ տեսավ, որ վրանի մեջ է նստած անծանոթ մարդկանց հետ, որը և հետո պարզվեց իր 100տարվա հարևանն էր:
 -Իսկ ես որտեղ եմ, ուր է իմ Ռեմմին:
-Ով, հարցնում է հարևանը:
-Ռեմին իմ կյանքի սերն է:
 -Ինչ վատ է, ասում է հարևանը մենք չկարողացանք փրկել նրա կյանքը, նա երևի մնաց փլատակների տակ:Շատ երիտասարդ էր:  
-Այո նոր էի գնել համակարգչային խանութից և սկսում է հեկեկալ: Օօօօօօ, ոչ ես չեմ դիմանա, ասում է երիտասարդ տղան և շարժվում դեպի Կիևյան կամուրջ: Չհասկանալով թե ինչ է կատարվում նրա հետ, հարևանները չեն խառնվում մտածելով, որ ցավից ազատվելու ամենալավ միջոցը մենակությունն է: Հուսահատված նա քայլում է կամուրջի կողքով և գտավ համեմատաբար ցածր հենասյուն, դե որովհետև նա շատ ցածրահասկ էր, ով այդքան գամված լիներ աթոռին որ բարձրահասակ լիներ: Ինչև նա հանեց իր վերջին հիշողությունը 8GBֆլեշը համբուրեց և քիչ էր մնում նետվեր բայց... Նրա ձեռքը բռնեց մի քնքուշ աղջիկ որ չթողեց նրա ցած ընկնել:Նրանք սկսեցին ընկերություն անել և օրեր անց տղան վերջապես առաջարկություն արեց աղջկան, նրան ռեստորան հրավիրեց, ու գնաց մատանի ընտրելու որպեսզի առաջարկություն անի: Այս ամենի ամենալավը այն էր որ ամեն ինչ իրական էր, ոչ ընթրիքն էր նկար, իսկ մատանին ֆլեշ չէր, այլ իսկական ադամանդ, որը շատ դուր եկավ աղջկան: Նրանք ամուսնացած չորս աղջիկ ունեցան, երկու բարձրահասակ տղա: Ինչև ամեն ինչ լավ ավարտ ունեցավ իսկ աշխարհի վերջը այդպես էլ չեղավ, վերջ տրվեց միայն անիմաստ համակարգիչների գոյության: Երկնքից երեք խնձոր ընկավ մեկը տղային, մյուսը աղջկան իսկ երրորդը ինձ այսքան հորինելու համար:

No comments:

Post a Comment