Ախուրյան գետը գտնվում է
Հայաստանում: Այն սկիզբ է առնում Աշոցքիի Արփի լճից։ Ջրառատությամբ այն հանրապետության երրորդ գետն է։ Ախուրյանն ունի 205 կիլոմետր երկարություն։ Վերին հոսանքում այն անցնում է Շիրակի դաշտով, որտեղ միանում է Ախուրյանին:
Աղին կայարանից մի փոքր հյուսիս, Կարսագետն ընդունելուց հետո, Ախուրյանը կտրում է Արագածի արևմտյան հատվածները և խորացնելով իր հունը, քարքարոտ ափերի մեջ շարունակում է հոսել մինչև Արաքսի հետ միանալը։ Գետի ձախ ափին է Գյումրին, իսկ աջ ափին` Արևմտյան Հայաստանում գտնվող Անին է։
Արփի
լիճը գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևմուտքում`Աշոցքի սարահարթում:
Սևանա լճից հետո այն հանրապետության ամենախոշոր ջրավազանն է: Այն գտնվում է 2020մ
բարձրության
վրա: Նրա սնում կատարվում է աղբյուրներից և գետակներից: Ջրերը օգտագործվում են ոռոգման
և էներգետիկ նպատակներով: Լճից սկիզբ է առնում Ախուրյան գետը: Ձմռանը սառցակալում է: Գտում
առկա են ծածան և խրամուլ ձկնատեսակները:
Ախուրյանի ջրամբարը գտնվում է Հայաստանի և Թուրքիայի սահմանին` կազմելով 20 կմ ջրային ռեսուրս: Ջրամբարի շինարարության մասին համաձայնագիր
ստորագրվել
էր
1963թ-ի ապրիլի
25-ին: Ըստ այդ համաձայնագրի, պիտի կարգավորվեր Ախուրյան, Կարս, Կարախան և Չորլի գետերի հոսքը:Ըստ համաձայնագրի, կողմերը պետք է հավասարապես օգտվեին ջրամբարից` 50:50: Ախուրյան ջրամբարի տարողությունը կազմում է 550 մլն խմ, սակայն այս տարի 100 մլն խմ-ով պակաս է լցվել: Ըստ աղբյուրի,
այժմ
Հայաստանը
և
Թուրքիան
ջրամբարից
օգտվում
են
ևս
50:50 տարբերակով:
Հայկական
կողմից
ոռոգման
ինֆրակառուցվածքները
նորմալ
վիճակում
են,
կառուցված
է
նոր
գլխամասային
հանգույց,
ջրամբարը
ոռոգում
է
Թալինի
և
Բաղրամյանի
տարածաշրջանները:
No comments:
Post a Comment