3.13.2013

Առաջադրանք


Տաղ անձնական
Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով-
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:
Անց եմ կենում, շուրջս- մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.

Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, և ով կասի, թե ո՞ւր հասար,-
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:
—Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված- վերք է կարծես այս կյանքը մի.
Եվ ո՞ւմ համար- էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:
—Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի-
Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի-
Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով…
—Ու էլ ամե’ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա’չքս հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում-
Ասե’ք նրան՝ Չարենցն ասավ- մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…
Առաջադրանք
—1.Փորձեք տեղեկություններ հավաքել Եղիշե Չարենցի ծննդավայրի` Կարսի մասին:
Կարսը գտնվում է Արևմտյան Հայաստանում, այժմյա Թուրքիայում, Կարսի նահանգ մայրաքաղաքն է:  Հայ պատմիչները Կարսը անվանել են <<Բերդ Կարուց>>: 
2.—Փորձեք իմանալ, թե ո՞վ է Կարինե Քոթանճյանը:
Կարինե Քոթանչյանը եղել է Եղիշե Չարենցի առաջին և մեծ սերը:
—3.Նկարագրեք  Չարենցի տունը ըստ բանաստեղծության:
Չարենցի տուն սովորական գյուղական տնակ էր, շինված անտաշ քարերով: Այն գտնվում էր Կարսում և Չարենցը իր այս բանաստեղծությամբ, իր զգացած կարոտն է արտահայտել իր հայրենի երկրի ու հարազատների նկատմամբ:
—4. Քո կարծիքով` ո՞րն է  բանաստեղծության ասելիքը, կարծիքդ հիմնավորիր:
Իմ կարծիքով բանաստեղծության ասելիքը տան ու ընտանիքի կարևորության մասին շեշտելն էր: Իր բանաստեղծությամբ Չարենցը ուզում էր ասել, որ ոչ ոք քո մասին այնքան չի մտածում, քեզ երբեք այնքան չի նվիրվում ինչքան քո հարազատները, ընտանիքի անդամները: Կարծում եմ նա ուզում էր սովորեցնել մեզ գնահատել ընտանիքը և քեզ սպասով ու սիրող մարդկանց:
5.Բանաստեղծության ո՞ր հատվածը հավանեցիր և ինչու:
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, և ով կասի, թե ո՞ւր հասար,-
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:
Բանաստեղծությունից ընտրել եմ այս հատվածը իսկ հիմնավորումը`4-րդ առաջադրանքի մեջ է:

No comments:

Post a Comment