4.25.2013

Ամեն ինչ…


Կարող ես անել ամեն ինչ, երբ ոչինչ չկա անելու,
Ամեն ինչ կարող ես ասել, երբ չունես ոչինչ ասելու,
Կարող ես ամեն տեղ գնալ, երբ ոչ մի տեղ չունես գնալու:
Ամեն ինչ կարող է պատահել, երբ ոչինչ չի պատահում,
Երբ ճիշտ է շուրջդ ամեն ինչ, ուրեմն ոչ մի բան ճիշտ չէ:
Երբ ժամանակը բացվում է քո առջև ոտից մինչև գլուխ,
ուրեմն դու այլևս ժամանակ չունես:
Ամեն ինչ ավարտված է:

Հեղինակ`Հենրիկ Էդոյան

Բանաստեղծության վերլուծությունը
<<Երբ ճիշտ է շուրջդ ամեն ինչ, ուրեմն ոչ մի բան ճիշտ չէ>>: Հրաշալի խոսքեր, որ մարդկանց հույս են ներշնչում: Խոսքեր որ սովորեցնում են գնահատել կյանքը, ունեցածը: Ում է պետք լիարժեք, առանց պրոբլեմների կյանքը, ում է պետք երբ մարդը ոչ մի բանի համար չի պայքարում, երբ ամեն ինչ պատրաստի է ունենում, այդ մարդը ավարտված մարդ է, որովհետև ունենալով ամեն ինչ նա չի ունենում ամենակարևորը`ձգտում: Մարդը միշտ ձգտել է կատարելության առանձ գիտակցելու, որ դա չէ կյանքի իմաստը: Մարդիկ երազում են հարստության, լավ աշխատանքի, հրաշալի տան մասին, ու միայն բողոքում են որ դա չունեն: Ես նույնպես ուզում եմ այս ամենն ունենալ, բայց միայն իմ աշխատանքով, առանձ որևիցե մեկը օգնության թեկուզ ավելի փոքր, ոչ այդքան շքեղ, բայց կարևորը դա կլինի միայն ու միայն իմը, ու պատկերացրեք ես ինչքան երջանիկ կզգամ ինձ որ կարողացել եմ ինքնություն ստեղծել իմ տունը: Այդ ժամանակ իմ տունը ինձ համար կլինի ավելի շքեզ քան Վերսալը: Այս զագացողությունն է երջանկությունը, երբ կարողանում ես պայքարել, տանջվել ու արդյունք ունենալ: Այդ ժամանակ դու կարողանում ես հաղթել քո ամենադժվար հակառակորդին ինքդ քեզ:

No comments:

Post a Comment