10.13.2015

Հակոբ Պարոնյան «Մեծապատիվ մուրացկանները»




Ահա մի պատմություն, որ ամբողջացնում է հայի բնութագիրը և ցավոք չափազանց արդիական է մեր օրերին: Տարիները չեն փոխել հայի էությունը, չեն վերացրել ուզվորության սինդրոմը: Այդպես էր երկու հարյուր տարի առաջ, այդպես է հիմա, ու հետո էլ այդպես կլինի: Մուրացկանությունը, չկամեցողությունը, նախանձը մեր արյան մեջ են, որովհետև մեր մենտալիտետի մեջ կա այսպիսի մի կարծրատիպ, որ բոլորը պարտք են մեզ: Հենց դա է մեր անհաջողության գաղտնիքը և հենց դա է մեր ցեղասպանության, ջարդերի, անընդհատ օտարի իշխանության տակ լինելու պատճառը: Ոչինչ չի փոխվել, նույնիկ ավելի է վատացել: Հիմա մուրացկանությունը հասել է իր գագաթնակետին ու չգիտես ինչու բոլորը ցանկանում են հարուստ կյանքով ապրել, բայց չեն ընդունում, որ դրա համար աշխատել է պետք: Բոլոր մուրացկանների կարծիքով ապահոված մարդիկ գանձեր են գտել. ոչ, նրանք աշխատել ու տառապանքով են ստեղծել իրենց ունեցվածքը, իսկ մուրացկանները չեն ուզում աշխատել: Ծույլությունը բոլոր դժբախտությունների մեղավորն է:  

No comments:

Post a Comment