10.05.2013

30 հարց հայոց ձագումնաբանության և Հայկական լեռնաշխարհի մասին

1.Որտեղ է գտնվում հայկական լեռնաշխարհը և ինչ բնական սահմաններ ունի:
Հայկական լեռնաշխարհը գտնվում է Առաջավոր Ասիայի հյուսիսում: Հայկական լեռնաշխարհի բնական սահմաններն են արևելքից՝ Իրանական սարահարթը, արևմուտքից՝ Փոքր Ասիա թերակղզին, հյուսիսից՝ Կովկասյան լեռները, իսկ հարավից՝ Միջագետքը:
2.Թվարկել հայկական լեռնաշխարհի առաջին երկու բարձր լեռնագագթները:
Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթը Արարատն է 5165մ, հաջորդը Սիփանը՝ 4434մ:
3.Թվարկել ՀՀ –ում ամենաբարձր լեռնագագաթը:
Հայաստանի հանրապետության ամենաբարձր լեռնագագաթը Արագածն է 4090մ բարձրությամբ:

4.Հայկական լեռնաշխարհի հյուսիս արևմուտքից-հարավ արևելք ինչ չորս լեռնաշղթաներ են անցնում:
Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևմուտքից ձգվում է  Ջավախքի լեռնաշղթան,այնուհետև Արցախի լեռնաշղթան,և Գեղարքունիքի լեռնաշղթան:
5.Հայկական լեռնաշխարհի կենտրնով, որ լեռնաշղթան է անցնում:
Հայկական լեռնաշխարհի կենտրոնով անցնում է Հայկական պար լեռնաշղթան:
6.Հայկական լեռնաշխարհի հարավով ինչ լեռնաշղթա է անցնում:
Հայկական լեռնաշխարհի հարավից անցնում է Հայկական Տավրոսը:
7.Թվարկել հայկական լեռնաշխարհի երեք խոշոր լճերը:
Հայկական լեռնաշխարհի երեք խոշոր լճերն են Վանա լիճը, Ուրմիա լիճը և Սևանա լիճը: Ուրմիա լիճը նախկինում կոչվել է Կապուտան, Սևանա լիճը կոչվել է Գեղամա ծով, իսկ Վանա լիճը` Բզնունյանց ծով:
8.Եփրատի արևելյան և արևմտյան ճյուղերը որտեղից են սկիզբ  առնում:
Արևմտյան Եփրատը սկիզբ է առնում Ծաղկավետ լեռներից, իսկ արևելյան Եփրատը`Ծաղկանց լեռներից: Եփրատը թափվում է Պարսից ծոց:
9.Տիգրիսի արևմտյան և արևելյան ճյուղերը որտեղից են սկիզբ առնում:
Արևմտյան Տիգրիսը սկիզբ է առնում Ծովք լճից, արևելյան Տիգրիսը սկիզբ է առնում Հայկական Տավրոս և Կորդվաց լեռների կազմած անկյունից:
10.Որտեղից են սկիզբ առնում Երասխ և Ճորոխ գետերը:
Երասխ կամ Արաքս գետը սկիզբ է առնում Բյուրակն լեռներից, միանալով Կուրին թափվում է Կասպից ծով: Ճորոխ գետը սկիզբ է առնում Ճորոխի լեռնաշղթայի Չորմայրի գագաթից:
11.Նշել Մեծ Հայքի և Փոքր Հայք տարածքները:
Մեծ Հայքի տարածքը կազմում է 311000քառ.կմ, փոքր Հայքը տարածքը մոտ 80000քառ.կմ տարածք:
12.Որ նահանգն է համարվում Մեծ Հայքի ամենախոշոր նահանգը և քանի գավառ ունի:
Ամենամեծ նահանգը Վասպուրականն էր, Վասպուրականը ուներ 35 գավառ:
13.Այրարատ նահանգում պատմական Հայաստանի, որ մայրաքաղաքնրն են կառուցվել:
Այրարատ նահանգում են գտնվել համարյա բոլոր մայրաքաղաքները՝Երվանդաշատը, Արմավիրը, Վաղարշապատը, Դվինը, Արտաշատը, Կարսը, Բագարանը, Անին և այժմ Երևանը:
14.Որտեղ է գտնվում Կիլիկիան:
Կիլիկիան գտնվում է Միջերկրական ծովի հյուսիս-արևելքում:
15.Որ դարերում գիտնականները սկսեցին զբաղվել լեզվական ընդհանրության խնդիրներով:
Գիտնականները սկսեցին զբաղվել լեզվական ընդհանուր խնդիրներով 18-19-րդ դարերում:
16.Որ տարածքներն են անվանում հնդեվրոպական ժողովուրդների նախահայրենիքը:
Հնդեվրոպական ժողովուրդների նախահայրենիքը համարվում է Փոքր Ասիայի արևելյան մասը, Իրանական սարահարթի հյուսիս-արևմտյան, Հյուսիսային Միջագետքի հատվածը և Հայկական լեռնաշխարհը:
17.Ինչ եք հասկանում մայր ժողովուրդ ասելով:
Մայր ժողովուրդ ասելով հասկանում ենք ներկայիս ժողովուրդների նախնիններին:
18.Ինչ եք հասկանում նախահայրենիք ասելով
Նախահայրենիք ասելով հասկանում ենք այն տարածքները, որտեղ բնակեցվել են ներկայիս ժողովուրդների նախնինները:
19.Երբ, որ հազարամյակում հայերեն լեզուն անջատվեց հնդեվրոպական լեզվաընտանիքից:
Հայոց լեզուն անջատվել է հնդեվրոպական լեզվաընտանիքից 4-րդ հազարամյակի վերջին:
20.Հնդեվրոպական լեզուներից որոնք չեն տրոհվել:
Հնդեվրոպական լեզուներից չեն տրոհվել հայերերնը, հունարենը և ալբաներենը:
21.Այժմ հնդեվրոպական ժողովուրդները որտեղ են բնակվում:
Այժմ հնդեվրոպակն ժողովուրդները բնակվում են Հնդկաստանից-Արևմտյան Եվրոպա
22.Հայ ժողովրդի ծագումնաբանության ինչ ավանդազրույցներ գիտեք:
Ըստ Հունական ավանդազրույցի Յասոն անունով նավապետը իր նավով գալիս է Սև ծով՝Կոլխիդա, ոսկե գեղմի հետևից, ում նավում լինում Արմենիոս անունով մի մարդ, ով որոշում է մնալ Հայկական լեռնաշխարհում և ստեղծում է Արմենիա պետությունը: Ըստ աստվածաշնչի ավանդազրույցի, Նոյի իր որդիների՝ Հաբեթի, Քամի Սենի հետ իջնում է Արարատ լեռից ու հաստատվում Հայկական լեռնաշխարհում: Նոյը իր որդիներին է ժառանգում Հայկական լեռնաշխարհի տարբեր հատվածներ, Հաբեթի որդին՝ Թորգոմը ունենում է Հայկ անունով որդի, ում անունով էլ կոչվում է մեր երկիրը: Վրացական ավանդազրույցի համաձայն Թորգոմն ունեցել է ութ որդի: Որդիներից ամեն մեկը ստացել է Հայկական լեռնաշխարհից իր մասը, իսկ Հերոս անունով որդին ստանձնել է եղբայրներին պաշտպանելու պարտականությունը:
23.Թվարկեք Նոյի որդիների անունները:
Նոյի որդիներն էին Սեն, Քամ, Հաբեթ:
24.Ինչ գիտեք Թորգոմի մասին:
Թորգոմը եղել է Հաբեթի որդին, ինչպես նաև Հայկ նահապետի հայրը: Նա հաստատվել է Հայկական լեռնաշխարհում, Եփրատ գետի վերին ավազանում: Նրա բնակավայրը կոչվել է Թորգոմի տուն, Հաբեթածին Թորգոմ և այլն: Բնակավայրը հիշատակվել է Ք.ա. 20-18-րդ դարերում:
25.Որ դարերում ի հայտ եկավ այն տեսակետը որ հայերը չեն առաջացել հայկական լեռնաշխարհում:
19-րդ դարի երկրորդ կեսին ի հայտ եկավ այն տեսակետը որ հայերը չեն առաջացել Հայկական լեռնաշխարհում:
26.Ինչու ենք մենք կոչվում հայ, մեր երկիրը՝Հայաստան:
Մեր երկիրը կոչվում է Հայաստան, մենք կոչվում ենք հայ, Հայկ նահապետի անունով:
28.Որ տարածքն է կոչվել Արամայիսի անունով:
Ըստ Մովսես Խորենացու հաղորդած ավանդության Արամայիսը եղել է Արամանյակի որդին, Հայկ Նահապետի թոռը: Արամայիսը հորից ժառանգել է Արագածոտն կալվածքը, որտեղ կառուցել է նոր մայրաքաղաք որ կոչել է իր անունով՝Արմավիր:
29.Որ տարածքն է կոչվել Արամանյակի անունով:
Ըստ Մովսես Խորենացու հաղորդած ավանդության Արամանյակը եղել է Հայկ նահապետի որդին: Ըստ ավանդության նրա անունով է կոչվում Արագածը:
30.Որ դարերում է հիշատակվել Արամ անունով երկիրը և որտեղ է գտնվել:
Արամ անունով երկիրը գտնվել է Վանա և Ուրմիա լճերի միջև, այն հիշատակվել է Ք.ա. 23-րդ դարում:


No comments:

Post a Comment