Քեզնից ոչինչ, ինձնից ամեն բան...
Սիրող մարդուն ոչինչ պետք չէ սիրելիից, միայն ներկայություն ու լռություն, ներկայություն՝
սիրելու, լռություն՝«չեմ սիրում» չասելու համար: Սերը բացառիկ զգացմունք է: Այն զոմբիացնում
է ամենախելամիտին, ու կույր դարձնում ամենատեսին: Սիրող մարդը, փոխադարձ սիրո չի սպասում,
նա սիրում է անշահախնդիր, ու սիրած էակի ամեն մի հասարակ ժեստի մեջ, իրեն ուղղված սեր
է գտնում, երջանկանում ու հասնում յոթերորդ երկինք: Նա միշտ ուրախանալու պատճառ ունի…
Մենք շատ հաճախ ենք հիմարանում՝
սիրելով նրան, ով մեզ չի սիրում: Խաբվում, խաբում ինքներս մեզ՝ ապրելով մեր հորինած
աշխարհում, որտեղ մանրուքները երազանքներ են: Երբեմն մենք անարժանների ենք սիրում,
ու դա հիանալի հասկանում ենք, բայց ոչինչ անել չենք կարող, ու չենք անում: Թե ով կլինի
սրտի տիրակալը, վերևներում է որոշվում, ու մեզնից կարծիք հաստատ չեն հարցնում: Սերը
մեզնից շատ բան է խլում, ժամանակ, հույզեր, ապրումներ, զգացմունքներ, այն մեզ հիմարացնում
է, այն մոռացնել է տալիս եսասիրությունը ու նույնիսկ ինքնասիրությունը, բայց առանց
սիրո, մեզ ոչինչ հետաքրքիր չէ, մենք ուրախ չենք, երբ չենք սիրում: Կյանքը անիմաստ է
առանց սիրո, թեկուզ անպատասխան, բայց սերը երջանկացնում է մեզ...
No comments:
Post a Comment