Showing posts with label Խոսքի մշակույթ և գրականություն. Show all posts
Showing posts with label Խոսքի մշակույթ և գրականություն. Show all posts

5.19.2016

Նաիրի Զարյան

Նաիրի Զարյանի անունը հաճախ է հանդիպում անցած դարի 30-ականների դատապարտվածների գործերում: Շատերն են նրան մեղադրում այն օրերի ողբերգական  դեպքերին մասնակցության մեջ: Նա նաև խորհրդային գրականության լավագույն ներկայացուցիչներից էր, ով պարգեվատրվել է պետական շատ պարգևներով: Սակյան նրա արվեստը շատ հակասական է՝ պրոլետարական գրողից մինչև գրական, հայրենասիրական  մեծ արժեք ստեղծող  գրող:

3.31.2016

Դերենիկ Դեմիրճյան. Ջութակ և սրինգը

Դերենիկ Դեմիրճյանը ծնվել է 1877 թվականին Ախալքալաքում: Նախնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, հետագայում շարունակել կրթությունը Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Դերենիկ Դեմիրճյանը իր ստեղծագործական ուղին սկսել է բանաստեղծությամբ, այնուհետև ստեղծագործել է արձակի և  դրամատուրգիայի ժանրում: Նրա առաջին պատմվածքներից էր <<Ջութակ և սրինգը>> (1909թ):

3.16.2016

Խաչիկ Դաշտենց.«Ռանչպարների կանչին»

Հայ խորհրդային գրող, թարգմանիչ, բանասեր Խաչիկ Դաշտենցը ծնվել է 1910 թվականի մայիսի 25-ին Դաշտադեմ գյուղում: Ավարտել է Երևանի պետական համալսարանը, Մոսկվայի օտար լեզուների ինստիտուտի անգլերեն բաժինը։ 1965 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ Դասախոսել է Երևանի բուհերում։ 1965-1974 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող:

1.13.2016

Առաջադրանքներ: Հայոց լեզու

1.Գտե՛ք սխալը և նշե՛ք տեսակը (3 միավոր)։
ա) Նրանցում արտացոլված է(են) կյանքի՝ միմյանց հետ սերտորեն կապված բազմապիսի
պատկերներ։
բ) Ազատաբաղձ բոլոր (ամբողջ) ժողովուրդը հորդում է դեպի զինվոր ականվաշտ՝ նորից տեսնելու հաղթանակի հրաշքը։
գ)Ողջունելով հյուրերին՝ Միհրանը նրանց տարավ մի օթևան՝ վաղորդայնի թարմաշունչ օդից(օդով) և ծագող արևի առաջին ճաճանչներից ողողված։
դ)Միասինգնում էին Ամբերդ՝ որսորդության, միասին թափառում էին Մեծ ու Փոքր
Մասիսների փեշերում(փեշերին)։
ե) Գալիս էր(էին) Վարուժանը՝ հոգեթով ժպիտով, Զոհրապը՝ աշխարհիկ ու տիրական, Սիամանթոն՝ գունատ, ներանձնացած։
զ) Բայց երբ փորձեցի հեռանալ գրասենյակից՝առանց սքողելու հիասթափությունս, տեղից գիրգ (գիրթ) վերկացավ Կամսարյանը։

Հարցաշար հայ գրականությունից

1. Հայ ո՞ր երկու բանաստեղծներն են տարբեր ժամանակներում անդրադարձել հայոց ճակատագրին`  այն բնութագրելով նույն բառով:1
Մովսես Խորենացի «Ողբ», Խաչատուր Աբովյան «Ողբ հայրենասերի» կամ «Վերք Հայաստանի».

01.13.2016. Առցանց դաս: Հայոց լեզու

Առցանց դաս: Շարահյուսություն: Հայոց լեզու: Շտեմարան 1, բաժին 4
1.   Ընդգվածներից ո՞րը նախադասություն չէ
1)    Մի փոքր անզգուշություն, և ամբողջ աշխատանքդ ջուրը կընկներ:
2)    Իմ զայրույթը լիքն է սիրով, իմ գիշերը` լիքն աստղերով:
3)    Կոտորած,կոտորած, կոտորած…Քաղաքներուն մեջ և քաղաքներից դուրս…
4)    Սիրտս, չգիտեմ ինչու, վատ բան է գուշակում:

10.07.2015

Մխիթար Գոշ


Հայ մտածող, գիտնական, առակագիր, մանկավարժ, հասարակական գործիչ Մխիթար Գոշը ծնվել է 12-րդ դարում 1120թվականին Ալևելյան Հայաստանում գտնվող Գանձակ գյուղում: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, չափահաս դառնալուն պես ձեռնադրվել է որպես կուսակրոն քահանա, ստանալով վարդապետի կոչում: Այնուհետև Գոշը տեղափոխվել է Կիլիկիա, թաքցնելով իր վարդապետի կոչում, վերսկսել է ուսումը տեղի գիտնականների մոտ և կրկին ստացել վարդապետի կոչում: Վերադառնալով հայրենիք նա շարունակել է ապրել Գանձակում, հետո տեղափոխվել է Մեծ Հայքի Արցախ