4.23.2012

Գիտե՞ք արդյոք

Գիտե՞ք արդյոք, որ հնում խորհուրդ բառը նշանակում էր «միտք, խելք, մտածողություն, տրամաբանություն» և այն առաջացել էր խորհ արմատից: Խորհուրդ նշանակում է նաև «մտադրություն» և անգամ «նպատակ»: Նրա երկրորդ նշանակությունը կայանում է «ներքին խորունկ բովանդակության, միտք» իմաստի մեջ: Արմատը խորհ (խորհել) է, դրանից էլ հետագայում առաջացել է խորհրդային, խորհտնտեսություն, խորհրդայնացում բառերը:
Գիտե՞ք արդյոք, որ «պանթեոն» հին հունարեն բառ է, որը կազմված է պան- նախածանցից և թեոն (թեիոնբառից: Այսպես էին կոչում բոլոր աստվածներին նվիրված տաճարները: Շատ դարեր անց պանթեոն համարվեցին «աստվածային մեծություն» ներկայացնող անվանի մարդկանց հատկացվող գերեզմանոցները: Այժմ պանթեոն բառը օգտագործվում է ավելի սինվոլիկ դարձած «մեծությունների հավաքական դամբարան» իմաստով:
Գիտե՞ք արդյոք, ինչի համար է գրիչը: Շատերը կծիծաղեն այս հարցի վրա, որովհետև ի սկզբանե կպատասխանեն` գրելու, բայցՀին ժամանակներում գրիչը օգտագործվում էր  քարի, մոմի, մագաղաթի վրա փորագրություններ անելու համար: Բայց չէ՞ որ մագաղաթի, մոմի և քարի վրա ոչ թե գրում էին, այլ փորագրում՝ «քերում»: Սրանից հետևություն, որը գրիչը ոչ միայն գրելու, այլ նաև փորագրելու համար է:
Ավելին կարող եք կարդալ Պետրոս Բեդիրյանի «Բառերի խորհրդավոր աշխարհից» գրքում:

No comments:

Post a Comment