4.23.2012

Մութ ու խավար, արևոտ ու պայծառ օրեր


   Այսօր շատ տխուր եմ և հիասթափված նայում եմ պատուհանից և ասես եղանակն էլ իմ նման տխուր է, անընդատ արտասվում է, անձրևի տեսքով: Չգիտեմ, ինչու է արցունքը խեղտում կոկորդս: Բացեցի Ավետիք Իսահակյանի գիրքը և կարդացի <<Կտակ>> բանաստեղծությունը և կամաց-կամաց տրամադրությունս բարձրացավ:Այդ բանաստեղծությունը այնքան փիլիսոփայական էր, որ ես փոխեցի իմ վերաբերմունքը կյանքի բացասական երևույթների վերաբերյալ: Ես հասկացա, որ չպետք է ափսոսել ինչ-որ դեպքերի, կամ դեմքերի համար, ինչ-որ եղել է անցել գնացել է, ու ոչինչ էլ չես վերադարձնի: Պետք է հավատալ նրան ինչ լինելու է և չիրականալու դեպքում ծիծաղել անհաջողությանդ վրա, և դրան վերաբերվել որպես կյանքի մի անցած էտապ: Ինչպես բնության մեջ այնպես էլ կյանքում լինում է արևածագ ու արևամուտ, մութ ու պայծառ օրեր ու ամեն մութ, անարև օրվան հանդիպելիս պետք չէ հիասթափվել ու նեղանալ կյանքից: Այսօրվա իմ վատ, մռայլ օրն էլ կանցնի ու վաղը կբացվի իմ արշալույսը ու ես կշարունակեմ ապրել իմ կյանքը, չմտածելով մութ ու չար օրերի մասին:  

No comments:

Post a Comment