Ինձ չհաշված…
-Դե, ասա ինձ, թոռնի՛կս, քանի՞ հոգի է քո դասարանում գերազանցիկ։
-Ինձ չհաշված՝ հինգ։
-Իսկ դու նո՞ւյնպես գերազանցիկ ես։
-Դե ոչ, տատիկ։ Ես ասացի, չէ՞՝ «Ինձ չհաշված»։
Եղբայրս հիվանդ էր…
-Պետրով, ինչո՞ւ երեկ դպրոց չէիր եկել։
-Մարիա Իվանովնա, չէ՞ որ իմ մեծ եղբայրը անգիանով հիվանդ էր, դուք, ի՞նչ է, չգիտեի՞ք։
-Դու ի՞նչ կապ ունես էստեղ, դո՞ւ ես բուժել եղբորդ:
-Ո՛չ, մինչ նա հիվանդ էր, ես նրա հեծանիվն էի քշում:
Նստի՛ր մեքենան
Աղջիկը դպրոցից դուրս է գալիս, ու նրա մոտ կանգնում է ավտոմեքենան, իսկ ավտոմեքենայում նստած քեռին ասում է.
-Նստի՛ր իմ մեքենան, ես քեզ կոնֆետ կտամ։
Աղջիկը, թե՝
- Չեմ նստի։
Քեռին մի անգամ էլ է ասում.
-Նստի՛ր մեքենան, ես քեզ պաղպաղակ կգնեմ:
-Չե՛մ նստի,- պատասխանում է աղջիկը։
Քեռին՝
- Նստիր, ես քեզ տիկնիկ կնվիրեմ:
Իսկ աղջիկն ասում է.
-Ես քեզ շատ եմ խնդրում, մի գա իմ հետևից "Զապարոժեցով", հայրի՛կ։.
Ես դպրոց չեմ գնա
-Ես վաղը դպրոց չեմ գնալու։ Սիդորովը նորից ինձ կծաղրի, Աստապովը ոտք կգցի, իսկ Իրկա Իվանովան դեմքը կծամածառի:
-Ախր ո՞նց, տղա՛ս, դպրոց չես գնալու։ Դու, ախր, ամեն դեպքում, դպրոցի տնօրենն ես։
Դեպի տուն
Կիրակի օրը մի ուսուցիչ գնում է ձկնորսության: Նստում է ափին, կարթը գցում և սպասում: Սպասում է մի ժամ, երկու ժամ, իսկ որս չկա: Մի ժամ Էլ է անցնում, բայց որս չկա ու չկա: Հանկարծ կարթը շարժվեց։ Ուսուցիչը հանում է կարթը, ու՝ ծայրին շատ փոքրիկ մի կարասիկ է թպրտում:
Ոսուցիչը հանում է նրան կարթից, նետում ջուրը և խիստ տոնով ասում.
-Դե շուտ՝ դեպի տուն: Եվ առանց ծնողների չվերադառնաս:
Նյութը ռուսերեն թարգմանեց Մերի Թելունցը:

No comments:
Post a Comment