5.02.2012

ՓՈՔՐԻԿ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ (իմ մեկնաբանությամբ)










  Սերը այն չէ, ինչ մենք զգում ենք ինչ-որ մեկի նկատմամբ, ակընկալելով փոխադարձ զգացմունքներ մեր հանդեպ, սերը այն է, ինչ մենք տալիս ենք՝ անվերադարձ:

   Երբեք մի ամաչիր քո կարծիքը արտահայտելիս, քանզի այն կարող է որոշիչ լիներ քո, և ինչու չէ նաև, ուրիշների համար:

Խնդիրներից ազատվելու լավագույն միջոցը, դրանց մասին մոռանալն է:

  Ամեն մարդ էլ կյանքում կարող է սխալվել, դա սխալ չէ: Սխալը՝գործածդ սխալի չգիտակցումն է:

Երբեք մի ձգտիր կատարելության, եթե կատարելությունից շատ հեռու ես:

Գնահատիր ունեցածդ, քանի դեռ չես կորցրել:

Ապրիր,վայելիր կյանքդ, քանի որ միայն դա է, որ լիարժեք քոնն է:

Մարդը ծնվում է արդար, անբիծ, բայց կորցնում է այն երբ սկսում է ապրել:

No comments:

Post a Comment