Ընտրություններ ամեն տարի
Այսօր նայում էի պատուհանից
և ականատես եղա, ինձ համար շատ խորթ տեսարանի: Մարդկանց մի խումբ արագ-արագ ասֆալտապատում
էր փողոցները, մյուսները տեղադրում էին մանկական ճոճանակներ, ոմանք զբաղված էին ավտոտնակները
ներկելով և այսպես տարօրինակ աշխուժություն էր տիրում: Իջա բակ,և նախքան
դուրս կգայի վերելակից հաճելիորեն զարմացա, տեսնելով շենքի գլխավոր
շքամուտքը, որը ներկված է կանաչ
գույնով, դե դա էլ է բան: Մեծ հույսերով բարձրացա երկրորդ հարկ և բախվեցի դաժան իրականությանը: Երկրորդ
հարկը այնպիսին էր ինչպիսին առաջ էր: Բայց ես չեմ հուսահատվում, հաշվի առնելով այն
հանգամանքը որ յուրաքանչյուր 4
տարին մեկ Հայաստանում
տեղի է ունենում ընտրություններ, և որ դրան նախորդում են վերանորոգոմները, ապա եթե ընդունենք որ ամեն ընտրություններին
վերանորգվում է մեկ հարկ, ապա իմ ստույգ հաշվարկներով մեր 9-րդ հարկում գտնվող շքամուտքը կվերանորոգվի 2040 թվականին: Շուրջ 5
տարի մեր բակի վիճակը
սարսափելի վատ էր, ասֆալտը զարմանալի երևույթ էր, ավտոտնակները անմխիթար
վիճակում էին, իսկ ճոճանակների մասին, խոսելը պարզապես ավելորդ էր, իսկ ինչ փոխվեց այսօր: Ոչինչ, պարզապես մոտենում են ընտրությունները:Այսինքն
մեզ այսօր մատուցում էին այն, ինչ կարող էին անել այս չորս տարիների ընթցաքում: Ցավոք սրտի
նման հաճելի երևույթներ Հայաստանում և մասնավորապես Մալաթիա Սեբաստիա վարչական կենտրոնում
լինում են ընտրություններից-ընտրություն:Ես շատ կցանկանայի որ Հայաստանում խորհրդարանական
և նախագահական ընտրությունները լինեին յուրաքանչյուր տարին մեկ անգամ, որ մեր բակը
միշտ բարեկարգ մնար, որ ծառերը ավելի ու ավելի շատ տնկվեին, և իհարկե ավելի մոտ ժամանակներս
մեր շքամուտքն էլ վերանորոգվեր, և այն ընդունվեր ոչ թե որպես բարեգործություն այլ`որպես
պարտականություն:
No comments:
Post a Comment