Ճամբարային երկրորդ օրը մեր համար շատ ուրախ ու անցավ:
Ամենօրյա ընդանուր պարապունից հետո, մենք գնացինք մեր ճամբարային դասասենյակները ու
խաղացինք տարաբնույթ խաղեր: Ընդմիջումից հետո
մենք հավաքվեցինք դասարանում և բաժանվեցինք երկու խմբի և ուղևորվեցինք մեր կրտսեր դպրոցներ,
տեսնելու համար, թե ինչպես է կազմակերպվում ճամբարը նրանց մոտ: Մեր խումբը
այցելեց Նոր դպրոց, որտեղ իսկական ճամբարային մթնոլորտ էր տիրում: Երեխաների
մի մեծ խումբ ներքին բակում լողում էին, մյուսները զբաղված էին թիթեռ ու դրոշակ պատրաստելով,
իսկ ավելի մեծերը էլեկտրոնային գրատախտակով ուսուցողական խաղեր էին խաղում: Մենք խաղացինք նաև մեր ամենափորիկ
ընկերների հետ, ասեմ ավելին, նրանք մեզ տարբեր պարեր սովորեցրեցին: Դրական լիցքերով
վերադարձանք մեր դպրոց ու վաղը պատրաստվում ենք գնալ Բ4 դպրոց-պարտեզ,խաղալու և իհարկե լողալու համար
մեր փոքրիկ ընկերների հետ:
No comments:
Post a Comment