6.07.2012

Երբ բացակայում է գիտելիքը, օգնության է հասնում, անարդարությունը


Պարզապես անարդարություն, այսպես կվորակեմ այսօրվա ինտելեկտուալ մրցուցթում 71 դասարանի մի խումբ սովորողների արարգը: Պատմեմ այն, ինչը ստիպել է ինձ երկու ժամ անընդմեջ բարկացած մնալ: Գիտակների ակումբում հերթական ինտելեկտուալ մրցույթն էր, և մասնակցում էին 71, 74 և 82 դասարանի սովորողները, որոնք համրղթել էին նախորդ մրցույթներում: Մրցույթի առաջին փուլը լավ անցավ, մենք առաջատար էինք, բայց երկրորդ փուլի վերջում, չգիտես որտեղից 71դասարանի սովորողները, գիտակցելով իրենց պարտությունը, անիմաստ հայտարարություններ արեց, թե իբր մենք անարդար ենք խաղում: Ըստ նրանց մենք ասել ենք, որ կարելի է հաղորդագրության միջոցով իմանալ Հրցի պատասխանը, բայց ինչպես: Իհարկե շատ լավ կլիներ, որ մենք ունենայինք գերմարդկային ունակություններ և կարողանայինք հարցի համար սահմանված մեկ րոպեի ընթացքում արտատպել, ուղարկել հարցը, հետո ստանալ պատասխանը, արտագրել այն թղթի վրա ու հանձնել: Մենք մրցույթում համարյա երկու անգամ ավելի շատ միավորներ ունեինք, ու դա ստիպեց նրանց անցնել բառիս բուն իմաստով նենգ գործողությունների: Ինչև, մրցույթը չեղյալ հայտարարվեց: Ցավող ստիպված եմ նշե, որ հաղթեց անարդարությունը,իհարկե ես գիտեմ որ մեր թիմը, մեր դասարանը կարող է հաղթել ցանկացած ժամանակ, դա չընդունել ոչ ոք չի կարող, հարցը մեր հաղթանակն էր, որը մեզնից գողացան անարդարության սկզբունքով

No comments:

Post a Comment