7.05.2012

Ինչպես լինել նորաոճ


Ինչպես  նորաոճ հագնվել 2012թվականին: Որպեսզի պատասխանենք այս հարցին, առաջարկում եմ Ձեզ նայել, Այսբերգ անունով մի առաջատար բռենդի  աշուն-ամառ նորաձևության հավաքածուի լուսանկարները: Այս սեզոնում  Այսբերգը առաջարկում է հագնվել առանձնահատուկ և շքեղ: Կարևորն այն է, որ Ձեր հագուստը արտացոլի  Ձեր տրամադրությունը և համահունչ լինի աքսեսուարների հետ: 2012-ի գարուն-ամառը  կանցնեն «ավանդական» գույների մեջ. սպիտակ, սև, կարմիր, դեղին:
Գարուն-ամառ հագուստի  հավաքածուն տարբերվում է պայծառ, հագեցած գույներով,օրիգինալ գաղափարներով և նորաձևության փորձարկումների համար անսահման տարածությամբ:Սկսվող սեզոնը հիացնում է ստեղծագործական երևակայության թափով: Դիզայներները կարողացել են իրականացնել իրենց  բոլոր ամենասիրելի և համարձակ մտքերը: Վերնաշապիկները, տոպիկները և շապիկները այլևս զգեստապահարանի հիմնական տարրը չեն. նրանք հիմա հանդես են գալիս գլխավոր շեշտի դերում:

Նյութը թարգմանեց` Մերի Թելունցը Ղեկավար`Հասմիկ Ղազարյան



No comments:

Post a Comment