Գիտե՞ք, որ Ռուսաստանում ստեղծված հեծյալ ամենաառաջին հուշարձանը Պետրոս I-ի արձանն է, որը տեղադրված է Ինժեներական (Միխայելովյան) ամրոցի մոտ՝ Սանկտ-Պետերբուրգում: Ընդ որում, դա կայսեր՝ կենդանության օրոք ստեղծված միակ հուշարձանն է: Մենակ թե հուշարձանի բախտն այնքան էլ չի բերել. նրան վիճակված չէր դառնալ Ռուսատանի առաջին տեղադրված հեծյալ հուշարձանը: Արձանի նախագծի վրա ութ տարի աշխատել է Ռաստրելլին` հայրը նույն այն Բատալամեո Ռաստրելիի, ով Նևայի վրա մի ամբողջ քաղաք է կառուցել: Կայսրը քանդակված է որպես անտիկ հաղթահերոս` հռեմեական դափնիներով: Պետրոս 1-ը արձանը տնտղեց, նախագիծը հաստատեց, բայց հանկարծամահ եղավ, և արձանը այդպես էլ չտեղադրեցին:
Պետրոս 1-ինին հուշարձան կանգնեցնել փորձեց Ելիզավետա Պետրովնան (ճիշտ է, արդեն Ռաստրելլի-որդու նախագծով), հետո՝ Եկատերինա 2-րդը: Եկատերինան նույնիսկ քննարկում էր հին քանդակի տեղադրման հնարավորությունը, բայց դա նրան ինչ-որ դուր չէր եկել: Կայսրուհին ընտրեց «Պղնձե հեծյալը»:
Եվ միայն 1800 թվին հուշարձանը գտավ իր տեղը Պետրոսի ծոռի` Պավել I-ի նստավայրի պատերի տակ, ինչի մասին ասում է հուշարձանի վրայի գրությունը՝.«Մեծ պապին՝ ծոռից»:
Նյութը ռուսերենից թարգմանեց Մերի Թելունցը
No comments:
Post a Comment