Գրիգոր Նարեկացու հայտնությամբ հայ գեղարվեստական
մտածողությունը
մտնում
է
միանգամայն
նոր
փուլ:
Տաղերով
և
հատկապես
«Մատյան
ողբերգության»
պոեմով
իր
աստվածային
հավատը
նա
վերածեց
խոսքի
և
գեղարվեստական
հյուսվածքին
հաղորդեց
հոգիների
վրա
ներգործելու
տիրական
ազդեցություն:
Դա
կենդանի
խոսք
է,
որ
թափանցում
է
մարդու
հոգու
խորքը
և
ապրեցնում
նրան,
իսկ
եթե
հիվանդ
է՝
բուժում:
Հավատը
ենթադրում
է
կասկածից
և
քննությունից
դուրս
նվիրվածություն
Աստծուն,
Հիսուս
Քրիստոսին,
Սուրբ
Հոգուն
և
բոլոր
նրանց՝
ավետարանիչներին,
մարգարեներին
ու
սուրբերին,
ովքեր
տարածել
են
Աստծու
խոսքը:
Նարեկացին
այն
ճշմարիտ
հավատացյալներից
մեկն
է,
որ
դասվեց
սուրբերի
շարքը
և
հավերժական
փառք
նվաճեց
իր
աստվածային
հանճարով:
|
11.01.2012
Գրիգոր Նարեկացի
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment