Մեր դպրոցը երբեք չի քնում, ահա այս խորագրով էլ մենք սկսում
ենք աշխատել արձակուրդներին: Մինչ բոլոր դպրոցներում դատարկություն է տիրում, իսկ աշակերտները,
պարզապես իրենց անգործության են մատնում, մենք զբաղված էին աշուն մեդիաօլիմպիադայի
մեր նախագծով: Ամբողջ շաբաթվա ընթացքում մենք կատարում էինք ընկեր Նունեի ուղարկած
թարգմանությունները, ապա խմբագրում դրանք նրա օգնությունամբ: Մի փոքր բացենք չակերտները:
Մենք ընկեր Նունեի հետ միասին պատրաստվում ենք ստեղծել Հայաստանում առաջին գիտահանրամտչելի
TV-ալիք, այդ իսկ պատճառով
մենք տարբեր հետաքրքիր կայքերից գտնում ենք հետաքրքիր և ուսուցողական վիդեոներ, և թարգմանում
հայերեն, այդպիսով հանրության համար ավելի պարզ դարձնելով դրանց դիտումը: Գալով դպրոց
մենք սկսեցինք ձայնագրվել մեր թարգմանությունները, իսկ Արեգը մոնտաժեց և պատրաստեց
մեդիօլիմպիադայի մեր ֆիլմերը, որոնք դուք կտեսնեք կայքում: Խոստանում ենք Ձեզ հաճելի
դիտում:
Մերի Թելունց
Ասյա Թադևոսյան
No comments:
Post a Comment