Մարդը ներդաշնակ է,
երբ ապրում է իր համար խաղաղ և հանգիստ պայմաններով, թվացյալ երջանկության մեջ, որովհետև
ընդմիշտ երջանկություն չի լինում: Երջանկությունը պահի ազդեցություն է, որը տևվում է
մի որոշ ժամանակ: Ինչև խոսենք ներդաշնակության մասին: Կարծում եմ ներդաշնակությունը հոգու
խաղաղությունը, հանգստությունն է: Երբ աշխատում կամ սովորում ես քեզ համար հաճելի միջավայրում,
դրա դիմաց վարձատրվում ես, ոչ միայն ֆինանսապես այլ նաև գիտելիքի տեսքով, երբ խիղճդ
հանգիստ է, երբ գիտես որ ոչ մի վատ բան չես արել, ոչ մեկին չես վնասել, վերջ ի վերջո, երբ սիրտդ հանգիստ է քո արածներու ու չարածների համար, և երբ ոչինչի համար չես զղջում
այդ ժամանակ դու ներդաշնակ մարդ ես ու ապրում ես ներդաշնակության մեջ: Մարդը ցանկացած
միջավայրում պետք է հանգիստ զգա իրեն, թե դպրոցը թե աշխատավայրը պետք է համապատասխանեն
այդ մարդու բնույթին: Պետք չէ ստիպված անցկացնել ժամանակդ պարտադրանքի միտոմով: Ցանկացած
միջավայր, որտեղ դու մուտք ես ուզում գործել, պիտի համապատասխանի քեզ, հակառակ դեպքում
այն ոչ մի դրական արդյունք չի ունենա:
No comments:
Post a Comment