Showing posts with label Ստեղծագործություններ. Show all posts
Showing posts with label Ստեղծագործություններ. Show all posts

11.20.2012

Եղիր ներդաշնակ քո էության հետ


Մարդը ներդաշնակ է, երբ ապրում է իր համար խաղաղ և հանգիստ պայմաններով, թվացյալ երջանկության մեջ, որովհետև ընդմիշտ երջանկություն չի լինում: Երջանկությունը պահի ազդեցություն է, որը տևվում է մի որոշ ժամանակ: Ինչև խոսենք ներդաշնակության մասին: Կարծում եմ ներդաշնակությունը հոգու խաղաղությունը, հանգստությունն է: Երբ աշխատում կամ սովորում ես քեզ համար հաճելի միջավայրում, դրա դիմաց վարձատրվում ես, ոչ միայն ֆինանսապես այլ նաև գիտելիքի տեսքով, երբ խիղճդ հանգիստ է, երբ գիտես որ ոչ մի վատ բան չես արել, ոչ մեկին չես վնասել, վերջ ի վերջո, երբ սիրտդ հանգիստ է քո արածներու ու չարածների համար, և երբ ոչինչի համար չես զղջում այդ ժամանակ դու ներդաշնակ մարդ ես ու ապրում ես ներդաշնակության մեջ: Մարդը ցանկացած միջավայրում պետք է հանգիստ զգա իրեն, թե դպրոցը թե աշխատավայրը պետք է համապատասխանեն այդ մարդու բնույթին: Պետք չէ ստիպված անցկացնել ժամանակդ պարտադրանքի միտոմով: Ցանկացած միջավայր, որտեղ դու մուտք ես ուզում գործել, պիտի համապատասխանի քեզ, հակառակ դեպքում այն ոչ մի դրական արդյունք չի ունենա:
   

9.27.2012

Անջատիր, որ միանաս









Նայեք ֆիլմը, որպեսզի հասկանաք թե ինչի մասին է խոսքը http://movsisyannune.wordpress.com/2012/09/26/%D5%A1%D5%B6%D5%BB%D5%A1%D5%BF%D5%AB%D6%80-%D5%B8%D6%80-%D5%B4%D5%AB%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BD/

Ֆիլմը մարդկանց կախվածության մասին էր, համակարգչային տեխնիկայի նկատմամբ: Ֆիլմում մարդիկ ապրում էին վիրտուալ աշխարհում, մոռացության տալով մարդկային շփումը, ընկերներին, հարազատներին և միայն այդ չարաբաստիկ սարքը անջատելիս են  հասկանում, թե որն է ավելի կարևոր, որը պետք է արժևորել: Ֆիլմի խորագիրը ճիշտ էր ընտրված <<Անջատիր, որ միանաս>>, որ սկսես ապրել, այնպես ինչպես որ պետք է, ինչպես որ ճիշտ է: Իհարկե տեխնիկան հետաքրքի է դարձնում մարդկանց կյանքը, դրան լրացուցիչ ռիթմ է հաղորդում, բայց պետք չէ այն դարձնել կյանքի իմաստ, անտեսելով այն ինչը իրական կյանքի իմաստն է: