1.18.2013

Դպրոցականների ստեղծագործական մտածողությունը զարգացնող վարժություններ


















                                                             Հետադարձ նկարչություն
Ցանկացած տարիքի երեխաներին  հետաքրքիր է «հետադարձ նկաչությունը միասին»: Երեխաներից մեկն անշարժ բռնում է մատիտը և
ամուր սեղմում այն ստվարաթղթին, իսկ մյուսը շարժում է ստվարաթուղթը մատիտի տակ, որպեսզի ստացվի նկար: Սկզբում դրանք պետք է լինեն հասարակ պատկերներ` երկու զուգահեռ գծեր, խաչ, եռանկյուն, քառակուսի, օվալ, շրջան, իսկ հետո տառեր, առարկաների ուրվագծեր, կենդանիներ...
    
     Անջատումների և կտրվածքների առաջադրանքներ

Առաջարկեք երեխային ասել,թե ինչ  պատկերներից են կտրված այս մասերը:Օրինակ`շրջանի սեկտորից կամ սեգմենտից, քառակուսուց` մեկ ութերորդը, ձկից` պոչը, տանձինց` մի կտորը:Երեխայի հետ համատեղ պատրաստեք նմանատիպ խաղալիքներ և ցույց տվեք ուրիշներին:
    
    Հալոցքներ
Շատ հետաքրքիր է և իհարկե  դժվար պարաֆնի, կապարի, գիպսի, գունավոր ջրի լցոնը  և հետագա սառեցումը, որոնք  նախապես պատրաստված լինեն, իհարկե բացառապես երեխաների հետ համատեղ, ֆորմաների մեջ: Ֆորմաները(օրինակ, փղի)կարելի է պատրաստել  օրիգինալ փղի երկու  մասերի գիպսային դրոշմներից:
   Դրոշմներ
Պատրաստեք փափուկ գիպս և արեք նրա վրա տարբեր առարկաների   դրոշմներ` խնձորի, բանալիների, մատերի... Հարցրեք երեխաներին, թե ինչ կստացվի,եթե այդ դրոշմերի մեջ լցնենք պարաֆին:
Մնջախաղ
Մնջախաղը  բեմային արվեստի մի տեսակ  է, որում կերպարի  ստեղծման ձևը ձայնը չէ, այլ` ճկունությունը, պլաստիկանը, ժեստերը և դիմախաղը: Նպատակ. Զարգացնել երեխաների երևակայությունը և նրանց դերասանական հմտությունները,
Մեթոդիկան. Երեխան խնդրում են ներկայացնել, օրինակ 20 իրեն ծանոթ իրավիճակներ.
1.Դուք կարդում եք: 2.Դուք գրում եք նամակ: 3.Դուք դիպչում եք ականջին և քթին միարժամանակ: 4.Դուք ձեռքերով ծածկել եք գլուխը: 5.Դուք խմում եք շատ տաք թեյ: 6.Դուք լուցկի  եք վառում: 7.Դուք կապում եք  երկարաճիտ կոշիկների քուղերը: 8.Դուք նայում եք հայելու մեջ: 9.Դուք մաքրում եք հայելին: 10.Դուք պարում եք:11.Դուք շոյում եք կատվին: 12.Դուք հագնում եք զուգագուլպաներ: 13.Դուք հագնում եք մուշտակ: 14.Դուք դնում եք գլխարկ: 15. Դուք խմում եք բաժակով: 16.Դուք սանրվում եք: 17.Դուք մատին դնում եք մատանի: 18.Դուք պտտում եք  շիկացման լամպը» 19. Դուք շփում եք ճակատը: 20.Դուք կտրում եք ձմերուկ:

   Ճանճը կոնի վրա
Կոնի հիմքին  նստած է ճանճը:Նա պետք է շրջանցի կոնը ամենակարճ ճանախահով,և վերադառնա նախնական դիրքին:Ինչպես նա սահի:
Պատասխանը շատ հեշտ կգտնեք,եթե պատրաստեք կոնի փռվածքը:

Սարդը և ճանճը
Ուղղանկյուն սենյակի  հանդիպակաց  պատերին նստած են  սարդը և ճանճը: Սարդը քաղցած էր: Գտնել սարդի համար ամենակարճ ուղին դեպի ճանճը:Որոշելու համար արեք սենյակի փռվածքը:
Առաջարկեք երեխաներին  մտածել ինքնուրույն խնդիրներ կապված փռվածքների հետ:

    Ծովամարտ
   Սա շատ հայտնի և տարածված խաղ է երկուսի համար:Ամեն մի վանդակավոր թղթի  թերթի վրա գծեք դաշտ.օրինակ 10-ը 10-ի վրա,և այն նշահարեք a1.a2.a3…,b1,b2,b3…:Ամեն մի խաղացողը իր դաշտում  տեղադրում է նավեր  6 վանդականոց,5 վանդականոց,4 վանդականոց և այլն:Ամեն մի խաղացող անում է «կրակոցներ»`ասելով վանդակի անունը,նշում է իր դաշտի վրա,իսկ հակառակորդը պետք է ասի կա արդյո՞ք հարված: Հաղթում է նա,ով առաջինն է ոչնչացնում հակառակորդի նավերը:
Այս ամենը շատ հայտնի է,իսկ ես առաջարկում եմ խաղալ «կույր»: Այ այդ ժամանակ պետք է անսահման լարել տեսողական հիշողությունը, կամ հիշել սեփական բոլոր քայլերը, հակառակորդի բոլոր քայլերը և սեփական նավատորմի դիրքը:Շատ օգտակար խաղ է եթե տրանսպորտում եք,կամ եթե կանգնած եք հերթում,կամ երբ քայլում եք փողոցով…
Խաղ «կույր» շաշկի և շախմատ
Սկզբում սովորեք ուղղակի շարժել ֆիգուրները և ասել քայլերը,սկզբում զինվորների, հետո մյուս ֆիգուրների…(Գնեք  շախմատի և շաշկիի տեղեկագիրք: Օրինակ`Բորիս Հերցենզոնի  «Շաշկին դա հետաքրքիր է», և Յա Դլուգոլենսկի «Մարդիկ և շախմատը»):  Հետո արեք ավելի դժվար վարժություններ. oրինակ ի՞նչ քայլեր պետք է անի փիղը, որպեսզի a1 դաշտից հասնի h8 դաշտը:Հաստատակամ մոտեցրեք ձեզ կույր խաղին: Բարդությունների համար սահմաններ չկան,մինչև նույնիսկ կույր խաղ մի քանի դաշտերի վրա միաժամանակ:

Տարածական մարմիների ուսումնասիրությունը
Երեխաներին ցույց են տալիս տարբեր երկրաչափական մարմիններ,խնդրում են ուշադրությամբ դրանք նայել,նշել բնութագրող առանձնահատկությունները և հիշել անունները.գունդ, գլան(լրիվ և հատած),կոն, հատած կոն, բուրգ, պրիզմա, օղակ:
Հետո ուսումնասիրում են մարմինների կտրվածքը, մարմինների պրոեկցիան և ստվերը, ուսումնասիրում են  ծավալային մարմինների  փռվածքների ձևը:
Ուղիղ և թեք գծերը տարածության մեջ
1.Խնդրեք երեխաներին ասել և նկարել(նկարի որոկը կարևոր չէ) գծեր, որոնք չեն գտնվում մեկ հարթության մեջ`խաչվող ուղիղ և թեք գծեր,ուղիղ գծերի խումբ, գալարաձև գծերՊատկերավոր լինելու համար հարմար է օգտվել փայտիկներից և փափուկ մետաղալարերից:
2. A.B,C  երեք կետերը չեն գտնվում ДЕ ուղղի վրա: Հայտնի է, որ АВ հատվածը հատում է ДЕ ուղիղը,իսկ АС չի հատում այն:Հատում է արդյոք ВС հատվածը ДЕ ուղիղը:
Պատասխան` հատում է:
Վարժություններ պատկերների հիշողության համար

Դուք հարյուր անգամ տեսել եք աշխարհի աշխարհագրական քարտեզը, տարբեր կենդանիներ, բույսեր, լանշաֆտներ: Պատկերացրեք հայտնի պատկերները  ձեր ներքին տեսադաշտում և պատասխանեք պարզագույն հարցերի.
1.Ո՞ր օվկիանոսների միջև է գտնվում Ամերիկան:
2.Ի՞նչ մայրցամաքներ է ողողում Հնդկական օվկիանոսը:
3.Ո՞ր օվկիանոսն է ամենափոքրը և որտե՞ղ է նա գտնվում:
4.Ի՞նչի է նման Ապենինյան թերակղզին և Սև ծովը:
5.Կա՞ն արդյոք այնպիսի մայրցամաքներ, որոնք մեկը մյուսը  կարելի անցնել ոտքով:
6.Ո՞րն է գտնվում ավելի հյուսիս Աֆրիկայի ամենահյուսիսային հրվանդանը(Ռաս-Էնգելը), թե՞ Եվրոպայի ամենահարավային հրվանդանը(Մապոկին):
7.Անվանեք ամենամեծ գետը, որը  չի թափվում  օվկիանոս:
8.Որ քաղաքն է  գտնվում ավելի հյուսիս` Կիևը թե՞ Նյու-Յորքը,Սանկտ-Պետերբուրգը թե՞ Մագադանը:
9.Ո՞ր պետություններն են գտնվում երկրագնդի երկու կողմերում:
10.Այծի ականջներն են ավելի առջևում գտնվում, թե՞ կոտոշները:
11.Կան արդյոք այնպիսի կենդանիներ,որոնք  երբեք չեն տեսել իրենց պոչը:
12.Ո՞ր կենդանին է, որ չի տեսնում իր հետևի ոտքերը:
14.Ո՞ր կենդանին է, որ չի տեսել երբեք իր մարմինը:
15.Իրենց մարմնի ո՞ր մասերն են, որ չեն տեսնում թռչունները,ձկները,միջատները:
16.Ո՞ր կենդանիներն են, որ չունեն «հետադարձ քայլ»:(Խխունջ,կաղկամորթ)

Ռուսերենից թարգամնությունը` 9-րդ դասարանի սովորող Մերի Թելունցի
Ղեկավար`Հերմինե Անտոնյան

No comments:

Post a Comment