1.30.2013

Ազգային հոգեբանությունը Թումանյանի հոդվածներում

 Դառնացած ժողովուրդ

Նախանձ, եսասեր, չկամեցող: Ահա այսպիսին են հայերը Թումանյանի Դառնացած ժողովուրդ

ստեղծագործությունում: Մեծ գրողի բնորոշմամբ մենք հայերս մեղմ ասաց վատ ազգ ենք, բայց ես չեմ կիսում այդ տեսակետը: Գյուղ չկա, որ շուն չլինի և ազգը բնորոշել մի քանի անհատի վատ արաքներով ինձ համար անթույլատրելի է: Բոլոր ազգերն էլ ունենում են վատ ժառանգներ, բայց դա չի նշանակում, որ ազգը ամբողջությամբ վատն է, չէ որ նրանց կողքին ապրում են հանճարներ, գիտուններ, կամ պարզապես բարի մարդիկ, որոնք նույնպես հայ են, և արժանի չեն նման պիտակավորման: Իսկ ինչ վերաբերվում է Թումանյանի շրջապատող վատ մարդկանց, կարծում եմ նրանք այդպես դարձել են հայի ճակատագրի պատճառով: Այդքան կոտորվելուց, այդքան տառապելուց հետո հայ ազգի չի կարող կյանքին վարդագույն ակնոցներով նայել: Միմյանց նախանձելը բնական է դառնում, չէ որ կյանքը ստիպում է մարդուն չարանալ, իսկ հայերի չարությունը`արդարացված է:


No comments:

Post a Comment