Ոչ մի ընկեր, ոչ մի հոգեբան և առհասարակ ոչ ոք չի կարող հասկանալ ինձ այնպես ինչպես ես: Ես, իմ ամենալավ ընկերն եմ, միարժամանակ ամենախիստ դատավորն
ու մեղադրողը: Իմ մոլորակում միայն ես եմ, ու միայն ես գիտեմ,թե այդտեղ ապրելու համար
ինչպիսին է պետք լինել: <<Իմ մոլորակ>> հասկացողությունը մարդու ներքին
աշխարհն է,բոլոր դրական և բացասական կողմերով,իր բոլոր ցակ ու ցիրվ մտքերով: Մարդը
ներդաշնակ է երբ ապրում է իր մոլորակում, որը ընդունելի է շրջապատի կողմից: Անհատը
չպետք է ինքնամփոփ լինի, բայց պիտի մի բանով տարբերվի շրջապատից և հենց դա է մոլորակ
ունենալու առավելությունը: Իմ մոլորակը չի տարբերվում մնացածի մոլորակներից և դա իմ
բնորոշմամբ լավ է: Ապրելու և երջանիկ ինելու համար ընկերներ, շրջապատ է պետք, իսկ շրջապատը
չի ընդունում շատ խելացի և անհուսալի հիմար մարդկանց: Միարժամանակ մարդ չի կարող նման
լինել շրջապատին, այդպիսի մարդիկ հիմար ու անբովանդակ մարդիկ են: Պետք է լինել պարզապես
մարդ, մնացածի նման, բայց գլոբալ հարցերում ունենալ սեփական եսը ու հավատարիմ մնալ
սեփական դիրքորոշմանը անկախ ուրիշների կարծիքից:Մի անտեսեք ձեր մոլորակը, գնահատեք
Ձեզ ձեր անհատականությամբ, բայց մոլորակի հետ մենակ մնալ կարելի է միայն քնելուց առաջ,
երբ ոչ ոք քեզ չի լսում, ոչ ոք վրադ չի ծիծաղում, միայն այդ ժամանակ եղիր կատարյալ
անկեղծ քո մոլորակի հետ:
No comments:
Post a Comment