3.18.2013

Կյանքի վառ գույները (հեղինակային պատմություն)


Ամբողջ ձմեռ տանը լինելով ես ապրում էի հոգեկան և ֆինանսական ճգնաժամ: Չկար մեկը ով սիրեր ու հասկանար ինձ, ով լուծեր իմ բոլոր խնդիրները: Ավարտելով տնտեսագիտական համալսարանը ես մեկ տարի օդից կախված վիճակում էի,
տանը ժամանակ էի սպասնում ու ոչինչ ինձ երջանկություն չէր պատճառում: Ամեն բան վատ էր: Ես չունեի աշխատանք, ընկերներ, ծնողներս արտասահմանում էին, ես նույնիսկ ապագա չունեի(համենայն դեպս ես այդպես էի մտածում), միակ բանը որ լիակատար իմն էր, իմ ռեզումեն էր որը ես անվերադարձ թողել է աշխատանքի տեղավորման գործկալությունում: Ամեն օր քնում էի նույն ժամին և արթնանում նույն ժամին, իմ ընկերն ու բարեկամը հեռուստացույցն ու համակարգիչն էին, միայն նրանք էին լցնում իմ անբովանդակ օրը: Իմ կյանքի հերթական անիմաստ առավոտն էր, ես դեռ անկողնում թավալվում էի, ու հանկարծ լսեցի հեռախոսի զանգը: Շտապեցի հեռախոսի մոտ և լսեցի ինձ համար ամիսներ շարունակ կյանքի իմաստ դարձաց արտահայտությունը. <<Ձեզ անհանգստացնում են աշխատանքի տեղավորման գործակալությունից, մենք գտել ենք ձեր մասնագիտության համապասխան աշխատանք, այսօր ժամը երկուսին եկեք հարցազրույցի>>: Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն էի, իմ ապրելը իմաստ էր ստացել, բայց միարժամանակ այս սքանչելի նախադասությունը նաև մի նոր հոքս էր իմ ուսերին:<<Իսկ եթե ինձ աշխատանքի չնդունեն, ես ինքնասպան կլինեմ>>անընդհատ մտածում էի, և որպեսզի պատշաճ տեսք ունենայի, հնարավորինս զերծ մնացի իմ սպորտային հագուստից, հագա մայրիկիս դասական կոստյումը, բարձրակրունկ կոշիկները, մի խոսքով դարձա իսկական բիզնեսլեդի, ինչպիսին միշտ երազել է տեսնել ինձ մայրիկս: Ժամը տասնմեկն էր բայց ես տնից դուրս եկա, որ հանկարծ չուշանամ ու դուրս գալով շքամուտքից տեսա այն ինչ շատ տորօրինակ էր ինձ համար: Քաղաքում գեղեցիկ գարուն էր, արդեն ծաղկել էին ծիրանենիների ծաղիկները, վառ արև էր, ու թարմության օդը պարուրել էր քաղաքը: Ինչքան խորթ էր դարձել ինձ համար այս տեսարանը, իսկ անցած տարի այս ժամանակ ես ինչքան երջանիկ ուսանող էի: Ինչև երկու, երեք ժամ շրջեցի քաղաքի իմ սիրելի վայրերով ու գնացի գործավարուհու տված հասցեով: Ոգևորված մտա գրասենյակ և միանգամից գնացի հարցազրույցի: Մեկ ժամ անընդհատ խոսելուց ու հարցերին պատասխանելուց հետո ես վերջապես լսեցի այս նախադասությունը.<<Դուք ընդունված եք>> և չկար ինձնից երջանիկ մարդ: Երջանկությունս այնքան շատ էր որ չհասկացա թե ինչպես ոտքերս տարան ինձ դեպի իմ երիտասարդության այգի, որտեղ ես այդքան դասից փախնելով ընկերներիս հետ լավ ժամանակ էի անցկացրել:Իմ գարնան օրերը գնալով ավելի լավ ու վառ էին դառնում: Ես աշխատանք, նոր շրջապատ ունեի: Փոխել էի իմ ոճը արդեն երիտասարդական կեդերից անցել էի գործնական հագուստի և այդ ամենը ինձ երջանկություն էր պատճառում: Երկու տարի անց ես ամուսնացա ու ցայսօր երջանիկ ապրում եմ, իմ ընտանիքի հետ, իսկ ծնողներս ինձ հաճախ այցելում են, ես էլ նրանց եմ հյուրընկալվում: Մի խոսքով ես երջանիկ մարդ եմ: Ուր կորավ իմ դժբախտությունը, գարունը փոխարինեց այն իմ երջանկությամբ: Իմ երկար ու ձիգ պատմությունը այն մարդկանց համար է, որոնք չեն հասկանում մի պարզ ճշմարտություն: Կյանքը անկանխատեսելի է, և նրանում լինում են վերելքներ ու վայրեջքներ և ոչ ոք չգիտի երբ կգա իր վերելքի գարունը պետք չէ հուսահատվել: Ամենածայրահեղ պահին էլ մտածեք որ կյանքը ձեզ համար մի լավ բան է պատրաստել և կբացվի ձեր առաջ բոլոր երազանքների դռները, միայն չհուսահատվել ու սպասել է պետք: Կյանքի ամենց ցուրտ օրվանից հետո միշտ էլ գալիս է գարունը, որտեղ իշխում կյանքը, սերը, երջանկությունը: Չէ որ գարունը վերածնունդ է, կյանքի զարթոնքն է, պետք է միշտ ապրել գարնան սպասելով, այդպես կյանքը ուրախ ու երջանիկ կլինի:

No comments:

Post a Comment