3.29.2013

Երբ խոսում է խիղճը(հեղինակային պատմություն)


Դե արի ու էլի առավոտյան շուտ արթնացի որ դպրոցից չուշանաս: Ամեն օր տանջում էր ինձ այս փաստը, և իրեն զգացնել տալիս ամբողջ օրվա ընդացքում, բայց ես սիրում էի դպրոց գնալ շրջապատված լինել ինձ սիրող ընկերներվ, լսել ուսուցիչների գովասանքները իմ հասցեին, բացի այդ դպրոցում ամեն օր մի նոր բան էր լինում, ու մի բացակայած օրը հետո դժվար էր լրացվում:Ես հազվադեպ էի բացակայում,դրա համար դասարանի և ինչու նաև դպրոցի լավագույն սովորղներից էի:
Սիրում էի գիշերը ուշ քնել, ու չէի կարողանում առավոտյան վաղ արթնանալ ու դրա պատճառով այդ օրը ես դասի չէի գնացել, ու հենց դասամիջոցի ընդացքում զանգեց ինձ ընկերուհիս ու ասաց որ մենք նոր աշակերտուհի ունենք: Երկու ժամ հետո զանգեց մի այլ ընկերուհի ու պատմեց այդ նորեկի մասին, ու մինչև երեկո տաս հոգի զանգեցին ու պատմեցին ինձ նրա մասին: Տեսնես ով այդ նորեկը, որ կարողացել է միանգամից ամբողջ դասարանին գրավել, մտածում էի ես: Առավոտյան շուտ արթնացա ու շտապեցի դպրոց տեսնելու համար մեր նոր աշակերտուհուն, որի մասին ինձ այդքան պատմում էին ընկերներս, բայց ուշացա դասից: Բացեցի դասարանի դուռը, ներեղություն խնդրեցի ուշացման համար և նախքան կնստեի իմ աթոռին նկատեցի, որ իմ տեղը արդեն զբաղված է և այնտեղ նստել է ոմն անծանոթ աղջիկ, ով որ հետագայում պարզվեց մեր նորեկն է: Ես միանգամից հակակրանք զգացի նրա հանդեպ, նա նստել էր իմ տեղը, որը այսպես ասաց ընդունված էր ասել լավագույն սովորողների սեղան: Ստիպված գնացի ու նստեցի մեկ այլ սեղանին: Այդ արարքը բարկացրեց ինձ, հատկապես որ ես սովոր էի լինել դասարանի առաջնորդներից, իսկ հիմա ինչ-որ մեկը խլում էր իմ մենաշնորհը: Անցան օրեր և ես զգում էի, որ նա ամեն ինչ անում էր ինձ հակառակվելու համար, եթե ճիշտն ասեմ նույն բանը անում էի և ես, մի խոսքով մենք հակառակորդներ էինք: Նա նույնպես լավ էր սովորում, ընկերներս սկսել էին նրա հետ շփվել, իսկ առաջ ես միակն էի, բոլորը լսում ու ընդունում էին իմ ասաց ցանկացած բան: Նրա կեղծ ժպիտի և գերազանցիկի դիմակի տակ մի այլ բան էր թաքնված ես համոզված էի, ու ուզում էի ամեն կերպ պատռել նրա գեղեցիկ կերպարը: Նա ինձ չէր սիրում, որովհետև ինձ համարում էր իր գլխավոր հակառակորդը, ես էլ էի այդպես մտածում: Ու այդպես սովորելով նույն դասարանում մենք նույնիսկ չէին բարևում իրար: Մի անգամ երաժշտության դասին մեր երգի ուսուցչուհին հայտարարեց որ դպորց տեղի է ունենալու երաժշտական մրցույթը, և թվարկեց այն անձանց անունները որոնց հավակնում էր որ պիտի մասնակցեին, այդ աշակերտների մեջ ես և նորեկն էինք: Կարծես դա հատուկ արված լիներ սրելու մեր փոխհարաբերությունները: Դասի ընդացքում ես տեսա նրա հայացքը, որը չէր տարբերվում իմ հայացքից երևի նա էլ էր մտքում երազում ինձ պարտված տեսնելուն: Նրա հայացի հետևանքները երկար սպասեցնել չտվեցին, և դասի ավարտին նա մոտեցավ ինձ:
-Ես գիտեմ որ դու չես սիրում ինձ, անկեղծ ասաց ես կիսում եմ քո կարծիքը, ու ուզում եմ իմանաս, որ ամեն ինչ անելու եմ որ հաղթեմ, իսկ քեզ վատ ելույ եմ մաղթում: Այս խոսքերից հետո ես զարմանքից չէի կարողանում փակել բերանս: Ես զգացի նրա ցածր մակարդակը, ես էլ նրան չէի սիրում բայց երբեք ինձ թույլ չէի տա նրա հետ այդպես խոսել: Փաստորեն, բացի այն որ նա զզվելի մեկն նաև ստոր էր: Այս խոսքերից հետո ես ջանք ու եռանդ չէի խնայում լավ պարապելու համար: Նույն երգը օրական քսան անգամ փորձում էի: Այդ ամենից տուժում էին միայն իմ ծնողները, որոնք չէին կարողանում գիշեր քնել իմ փորձերի պատճառով: Այնպես էի պատրաստվում, կարծես մի օրից իմ մենահամերգն էր և հազարավոր մարդիկ էին լսելու: Ինչև դա չէր էականը, կարևորը իմ յելույն էր, որը ինձ պետք է բերեր այդ բաղձալի հաղթանակը: Եկավ երկար սպասված օրը: Դրսում մռայլ եղանակ էր, ու ես չկարողացա հագնել իմ վարդագույն զգեստը: Գնացի դպրոց, մրցույթը սկսվեց: Մեկը մյուսին հաջորդում էին աշակերտների կատարումները: Ես հանգիստ էի, որովհետև երկար տարիներ ոկալի դասընթացների էի գնացել, ու այդ պահին ձայնս իդեալական վիճակում էր: Ես վերջինհն էի ելույթ ունենալու, իսկ ամենահետաքրքիրը այն էր, որ ինձ նախորդում էր նորեկը: Նրա երգելու ժամանակն էր ու լսվեց նրա անունը: Ամբողջ կատարման ժամանակ նա ինձ էր նայում, երևի ուզում է տեսնել իմ բարկացած, նախանձ հայացքը բայց դա չկար, չնայած ներքուստ ես իսկապես բարկացած էի, որովհետև նա լավ էր երգում: Նա ստացավ առավելագույն քառասուն միավորը, և հաղթական հայացքով նայեց ինձ: Ես իրոք նեղվել էի, որովհետև նա արդեն ստացել էր առավելագույն միավորները, ու նույնիսկ երգը կատարյալ կատարելու ժամանակ էլ ես չէի հաղթի: Ես բեմ էի բարձրանում պարտվողի պիտակով, ով որ մի քիչ առանչվել է բեմի հետ գիտի թե այդ տրամադրությամբ երգելը ինչ դժվար է: Հավաքեցի վերջին ուժերս ու երգեցի ու ասեմ որ զարմացա իմ վրա, ես նույնիսկ ավելի լավ երգեցի քան փորձրի ժամանակ: Ինձ նույնպես տվեցին քառասուն միավոր: Բառերով անհանար է նկարագրել նրա զայրույթը, որը դուրս էր գալիս նրա աչքերից: Եկավ այն պահը երբ պետք է ասեին հաղթողի անունը: Չնայած նրան որ մեր միավորները հավասար էին, հաղթեցի ես, որովհետև իմ երգը տեխնիկական առումո կատարելը ավելի դժվար էր: Բոլորը շնորհավորում էին ինձ, իսկ նա լացելով դուրս եկավ: Դրսում ուժեղ անձրև էր, փոթորիկ, իսկ նա բարակ շոր էր հագել: Շնորհավորանքներից հետո ես դուրս եկա դպրոցից, բայց նախքան կբացեի անձրևանոցս ու կասեի իմ հաղթանակի մասին մայրիկին ես տեսա նորեկին, ով ընկել ու ոտքը վնասել էր: Այդ անձրևի ժամանակ, նա այնքան էր բարկացել որ վազելիս ոտքը վնասել էր: Ես մոտեցա նրան, ժպտացի ու առաջարկեցի նրան անձրևանոցով տուն ուղեկցել, որովհետև նա անձրևանոց չուներ: Ես ինձ շատ վատ զգացի երբ տեսա նրա պատռված ոտքը, մեծ հաշվով դա իմ ու նրա անբացատրելի թշնամանքի պատճառով էր: Զարմանալի է, ես նրան էլ չէի նախանձում, որովհետև արդեն հաղթել էի, բայց այդքան բաղձալի դարձաց հաղթանակի քաղցրությունը ես այդպես էլ չէի զգում:Ինչու էի ես այդքան ուզում պարտված տեսնել նրան, մտածում էի ես, ու նոր էի հասկանում թե ինչքան անիմաստ էր մեր հակամարտությունը: Դա ոչ ինչ, ոչ նրան ոչ մի լավ բան չտվեց: Այդ ամենից ինձ մնաց իմ անքուն գիշերները, որոնք ես անցկացնում էի մտածելով նրան ոչնչացնելու մասին,ու անիմաստ քայքայած նյարդերը: Մի խոսքով իմ զայրույթը մարել էր ու այդպես ես ինձ ավելի ներդաշնակ ու հանգիստ էի զգում:Ես հասկացա որ իմ մեջ արթնացել էր խիղճը:

No comments:

Post a Comment