(Հատվածները Ղազարոս Աղայանի «Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները» հեքիաթից են):
1. «Զարմանալի մի աշխարհ է մանկական աշխարհը․ ափսո՜ս, որ մարդ խելահաս եղած ժամանակ՝ է՛լ չի կարողանում մտնել այդ աշխարհը, որ իր առաջվան լսածները մեկ անգամ էլ լսե։ Ամենայն ինչ, որ մանկության ժամանակ մոտիկ էր, մեծացած ժամանակ հեռանում է. ինչ որ հեշտ էր՝ դժվարանում, ինչ որ պարզ և հասկանալի էր՝ խավարում է և անըմբռնելի դառնում։ Ինչքան հիմա ես հիշում եմ, մանկությանս ժամանակ մեզ համար ոչ մի վերացական բան չկար, ամենայն ինչ տեսանելի և շոշափելի էր։
Առաջ Մութ աշխարհն էլ է եղել մեզանից մոտիկ,– ասում էր Գյուլնազ տատը։– Պատահել է, որ աղջկերքն իլիկ մտնելիս՝ հանկարծ թելը կտրվել է, և իլիկը մի հորի միջով ընկել է Մութ աշխարհը։ Եթե իլիկ մանող աղջիկը մի բարի աղջիկ է եղել, Ներքի աշխարհի բարի
պառավները նրա իլիկը վեր նետելով՝ ետ են դարձրել նրան։ Բայց հիմա Ներքի աշխարհն էլ է հեռացել մեզանից»։
Հնարավորինս մանրամասն ներկայացրեք խնդրեմ ձեր աշխարհի մութ ու լույս կողմերը:
Իմ աշխարհի լուսավոր կողմը իմ ծնողներն են, փոխհարաբերությունները նրանց հետ, բոլոր այն մարդիկ են,որոնց ես սիրում եմ, իմ դպրոցն է,որտեղ ես հաճույքով եմ հաճախում, իմ ընկերները, որոնց հետ ես այնքան խոսելու թեմաներ ունեմ, և իհարկե իմ հաջողությունները, որոնք հպարտության զգացողություն են պարգևում ինձ: Այս ամենը ապահովում է իմ կյանքի լուսավորությունը, ու իմ երջանկությունը: Ինձ մոտ մութ է միայն բնավորության որոշ գծեր, որոնց պատճառով ես հաճախ չմտածված սխալներ եմ անում: Օրինակ ես կամակոր եմ, դիտողություններ չեմ սիում, տանել չեմ կարողանում երբ ինձ քննադատում են, շուտ եմ հուսադրվում, ու շուտ հիասթափվում եմ: Ես կցանկանայի որ իմ մութ կողմերը չստվերեին իմ աշխարհի լուսավորությունը:
2. «Հին ժամանակներում, ճշմարիտ է, Ներքի և Վերին աշխարհների մեջ սերտ հարաբերություն է եղել, բայց հետո մեր մեղքիցն է եղել, թե պատահմամբ՝ մեր աշխարհը ցածրացել է, առաջ՝ քիչ, և հետո՝ շատ։ Լսած ենք, որ մեր հեռացած ժամանակն էլ մի սանդուղք է եղել, և այդ սանդուղքով արդար մարդիկը վեր բարձրանալիս և վայր իջնելիս են եղել, բայց հիմա այդ սանդուղքն աներևութացել է, էլ չի երևում…»:
Ի՞նչ եք կարծում, մարդիկ ի՞նչ պետք է անեն, որպեսզի այդ սանդուղքն առաջվա նման կարողանան տեսնել:
Այդ սանդուղքը այսօր էլ գոյություն ունի, ու միշտ էլ գոյություն է ունեցել արդար մարդկանց համար: Աստված տեսնում ու գնահատում է բոլոր ազնիվ մարդկանց, ու նրանք եթե ոչ ֆիզիկապես, ապա հոգեպես հաստատ զգում են Աստծո աջակցությունը: Սանդուղքը տեսնելու համար պարզապես պետք է արդար լինել, և այն ինքնաբերաբար կառաջանա:
No comments:
Post a Comment