3.20.2013

Դաս ստեղծող պահերը


Ամենօրյա մեր դասացուցակը բաղկացած է 5-8ժամից, յուրաքանչյուրը 40-45րոպե տևողությամբ: Քիչ ժամանակ չէ լավ դասի թեման յուրացնելու համար, բայց դասի ժամանակ կան հատկապես րոպեներ, որի ժամանակ աշակերտը ավելի է ոգևորվում ու սկսում է ավելի արագ յուրացնել դասը: Այդ ամենը կարծում եմ ուսուցչի ձեռքում է, նա է կառավարում և ստեղծում դասը և նրա մեկ ժպիտն էլ հերիք է, որ աշակերտը առանձ կաշկանդվածության ուշադիր լսի ու հասկանա ուսուցվող նյութը: Հենց այս պահերն են ստեղծում դասը, անկախ դասի հետաքրքությունից ու ծավալից: Իսկ ինչ վերաբերվում է ուսուցիչներին, նրանց աշակերտի հետաքրքրասեր ու խելացի աչքերն են ոգևորում, սովորողի ոչինչ չասող դեմքի արտահայտությունը խանգարում է ուսուցչին հետաքրքիր դաս կազմակերպել: Ուստի երկու կողմերն էլ`թե աշակերտներն, թե ուսուցիչները պիտի ժպտերես ու հաճույքով անեն այն ինչ իրենց պարտականությունն է և  ակամայից կառաջանան դաս ստեղծող պահեր:

No comments:

Post a Comment