3.20.2013

Պատմական խնդիրներ

Տնտեսություն+կրթություն+բռնություն-ազատությունxմարդկային թերություններ=Խորհրդային Հայաստանը մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը
Պարզաբանում.
Քաղաքացիական կռիվների ավարտից հետո կարճ ժամանակահատվածում Հայաստանի տնտեսությունը վերականգնվեց(1928թվականին): Հայաստանի տնտեսության մեջ իշխող դարձավ արդյունաբերությունը և սկսվեց գյուղատնտեսության կոլեկտիվացումը, դա
հնարովորություն տվեց չքավոր գյուղացուն դուրս գալ ծայրահեղ աղքատությունից: Զանգվածային անգրագիտությունը վերացավ, որի նպաստեց հանրակրթական դպրոցների ստեղծումը և չափահաս բնակչության անգրագիտության վերացումը:Մինչև 1940թվականը Հայաստանում կաին 9 ԲՈՒՀ: Շատ հաճախ գյուղատնտեսության կոլեկտիվացումը կամավորական սկզբունքներով չէր լինում, և գյուղացիների նկատմամբ գործադրվում էին բռնություններ:Բռնության և հալածանքի ենթարկվեց նաև եկեղեցին: Իշխանության գալուց հետո բոլշեվիկները պայքար սկսեցին երկրում կոմունիստական մենիշխանություն հաստատելու համար, վերացվեցի Դաշնակցություն, Հնչակյան, Մենշեվիկյան քաղաքական ուժերը: Այդ ձևով վերացան ընդիմադիր ուժերը, դրանով սահմանափակելով խոսքի ազատությունը: Հաճախ օգտագործելով իրենց անձնական շահերը որոշ մարդիկ սկսեցին զրպարտանքներ տարածել այս կամ այն քաղաքական գործչի կամ հասարակ որև մարդու հասցեին, նրանց հայտարարելով <<ժողովրդի թշնամիներ>>: Դրա հետևանքով քաղաքական մեղադրանքներով շատ անմեղ մարդիկ կամ գնդակահարվեցին կամ էլ աքսորվեցին Ալթայի երկրամաս: Սա բնութագրական էր 1923-1941թվականը Խորհրդային Հայաստանի 
կարգավիճակին:

Առաջին հանրապետություն-Արամ Մանուկյան+Գարեգին Նժդեհ=ազատագրական պայքար
Պարզաբանում.
1919թվականին Արամ Մանուկյանը մահանում է, այդ ժամանակահատվածի հետ է կապված զորավոր Անդրանիկի տարաձայնությունները կառավորության հետ և նրա հեռացումը Հայաստանից: 1920թվականի աշնանը Գարեգին Նժդեհը գլխավորած պայքարը ազատագրեց Զանգեզուրը:

 20-րդ դար+19-րդ դար+նոր գաղափարախոսություններ:հին գաղափարախոսություններ-հնացած գաղափարախոսություններxառաջին աշխարհամարտ=Երկրորդ համաշխարհային պատերազմ
Պարզաբանում
Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց Հիտլերյան նոր գաղափարա-խոսությունների հետևանքով: Երկրորդ աշխարհամարտ առաջին համաշխարհային պատմության շարունակությունն էր: 


Առաջին աշխարհամարտ + 2-րդ աշխարհամարտ – Ազգերի լիգա·2 :Մարդկություն
+ կենսոլորտ = x, գտնել x-ը
Ինչպես մաթեմատիկայում, պատմության մեջ ևս այս խնդիրը լուծելու համար կսկսենք
բազմապատկման գործողությունից:2*ազգերի լիգա, այսինքն երկու անգամ ազգերի մեջ
խաղաղություն: մարդկության ստացվում է հաշտություն: Առաջին աշխարհամարտ+երկրորդ
աշխարհամարտ ստացվում է պատերազմ: Ստացվում է պատերազմ
հաշտություն=զինադադար: Կենսոլորտ այս դեպքում նշանակում է նենգություն:Այսպիսիով`
զինադադար+նենգություն=պատերազմի վերսկսում:   
Պարզաբանումներ.
Առաջին աշխարհամարտը իրենից ներկայացնում էր արյունալի ռազմական
հակամարտություն, որին մասնակցել են 38երկրներ: Երկրորդ համաշխարհային
պատերազմը բռնապետությունների միջև պայքար էր, որովհետև պատերազմը ծավալվում
էր հիմնականում ԽՍՀՄ-ի և Գերմանիայի միջև, որոնք բռնապետական երկրներ էին: Ազգերի
լիգան իսկզբանե ստեղծված էր ապահովելու համար խաղաղությունը և
համագործակցությունը ամբողջ աշխարհում:Այս կազմակերպության գերխնդիրն էր ազգերի
մեջ պատերզազմների դադարեցումը: 




No comments:

Post a Comment