3.20.2013

Պատմության ստուգողական


1.    Առաջին աշխարհամարտ + 2-րդ աշխարհամարտ – Ազգերի լիգա · 2 : Մարդկություն + կենսոլորտ = x, գտնել x-ը:
Ինչպես մաթեմատիկայում, պատմության մեջ ևս այս խնդիրը լուծելու համար կսկսենք բազմապատկման գործողությունից:2*ազգերի լիգա, այսինքն երկու անգամ ազգերի մեջ խաղաղություն: մարդկության ստացվում է հաշտություն: Առաջին աշխարհամարտ+երկրորդ աշխարհամարտ ստացվում է պատերազմ: Ստացվում է պատերազմ-հաշտություն=զինադադար: Կենսոլորտ այս դեպքում նշանակում է նենգություն:Այսպիսիով` զինադադար+նենգություն=պատերազմի վերսկսում:   

Պարզաբանումներ.
Առաջին աշխարհամարտը իրենից ներկայացնում էր արյունալի ռազմական հակամարտություն, որին մասնակցել են 38երկրներ: Երկրորդ համաշխարհային  պատերազմը բռնապետությունների միջև պայքար էր, որովհետև պատերազմը ծավալվում էր հիմնականում ԽՍՀՄ-ի և Գերմանիայի միջև, որոնք բռնապետական երկրներ էին: Ազգերի լիգան իսկզբանե ստեղծված էր ապահովելու համար խաղաղությունը և համագործակցությունը ամբողջ աշխարհում:Այս կազմակերպության գերխնդիրն էր ազգերի մեջ պատերզազմների դադարեցումը:

2.    Սահմանել «Պատմություն», «Աշխարհամարտ», «Խորհրդային Հայաստան» հասկացությունները:
·         Պատմություն` գիտություն է որոշակի իրադարձություններին, դեմքերի և դեպքերի մասին:
·         Աշխարհամարտ-Միարժամանակ տարբեր պետությունների մեջ հակամարտություն, որը զուգորդվում է մեծ պատերազմներով:
·         Խորհրդային Հայաստան-սոցիալական հանրապետություն, որը գտնվում էր ԽՍՀՄ-ի տիրապետության, միարժամանակ հովանավորության տակ:

No comments:

Post a Comment