4.29.2013

Արձակ ժանր

Արձակ ժանր
·        
            Վեպ
·         Վիպակ
·         Պատմվածք
·         Նովել
·         Նորավեպ
Վեպը «էպիկական ստեղծագործություն է, որի մեջ պատումը կենտրոնացված է առանձին անհատի ճակատագրի վրա, նրա բնավորության և ինքնագիտակցության ձևավորման և զարգացման վրա»:  Սակայն հանրագիտարանային այս ձևակերպումը երևույթի արտաքին կողմն է միայն:
Վիպակն ավելի մեծ է պատմվածքից և նորավեպից, բայց փոքր` վեպից։ Վեպի մի շարք գծեր հատուկ են նաև վիպակներին, և առհասարակ` վիպակն ու վեպը խստորեն սահմանազատել հնարավոր չէ։ Վիպակի մեջ ևս կարող են լինել սյուժետային մի քանի գծեր, էպիկական շարադրանքը կարող է տոգորվել քնարական կամ դրամատիկ շնչով։
Պատմվածքը սյուժե ունեցող փոքր ծավալի արձակ ստեղծագործություն է։ Պատմվածքի մեջ նկարագրվում է կյանքի մի դեպք, դրվագ՝ կապված մեկ կամ մի քանի հերոսների հետ։ Պատմվածքի հիմքում հիմնականում ընկած է կենսական որևէ փաստ, իրական դեպք։
ՆովելՆորավեպ պատմողական պրոզայիկ ժանր, որին բնորոշ են սուր, կարճ սյուժեն, պատմողական նեյտրալ ոճը, հոգեբանականության բացակայությունը, անսպասելի արդյունքը։ Երբեմն օգտագործվում է որպես պատմվածքի հոմանիշ կամ համարվում է նրա տարատեսակ։

No comments:

Post a Comment