Ուսուցիչն ուներ հարյուրավոր աշակերտներ: Բոլորն էլ աղոթում էին ճիշտ ժամանակին, բացի մեկից, ով հարբեցող էր:
Մահվանից առաջ ուսուցիչը իր մոտ կանչեց հարբեցող աշակերտին և նրան փոխանցեց իր բոլոր խորհուրդներն ու գաղտնիքները:
Մահվանից առաջ ուսուցիչը իր մոտ կանչեց հարբեցող աշակերտին և նրան փոխանցեց իր բոլոր խորհուրդներն ու գաղտնիքները:
Մյուս աշակերտները տրտնջացին:
-Ինչ ամոթ: Մենք ամեն ինչ զոհաբերեցինք հանուն ուսուցչի, սակայն նա չկարողացավ գնահատել մեր որակները, -վրդովվեցին նրանք:
-Ես պետք է այդ գաղտնիքները փոխանցեի մարդու, ում լավ էի ճանաչում: Նրանք, ովքեր առաքինի են թվում, շատ հաճախ թաքցնում են իրենց դատարկությունը, հպարտությունն ու անհանդուրժողականությունը:

Այնպես որ, ես ընտրեցի այն միակ աշակերտին, ում թերությունները ես կարողացա տեսնել` հարբեցողինը:
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Չեմ սիրում կեղծ ու ձևամոլ մարդկանց, սիրում եմ երբ մարդը այնպիսին է ինչպիսին կա, անկախ նրանից բարի է չար: Ես ավելի շատ հարգում եմ չար բայց առանց ձևերի մարդկանց, նրանցից գոնե կարողանում ես պաշտպանվել: Իմ կարճ կյանքի ընդացքում հասցրել եմ հասկանալ մի պարզ ճշմարտություն. Այն մարդիկ որոնք ներկայացնում են իրենց բարի, ընկերասեր, բոլորին օգնող, շատ հաճախ նրանք ավելի նենգ են լինում, ու ավելի խորն են թաքցնում իրենց իրական մտքերը, քան հենց նույն հարբեցողները, խուլիագնները ու գողերը: Այն մարդը ով միշտ իրեն բարի է ներկայացնում հաստատ հոգով նենգ է, որովհետև բարի մարդը կարիք չունի իր բարի կերպարը ի ցույց դնել աշխարհին: Չեմ սիրում այն մարդկանց, ովքեր մասայական բարեգործություն են անում, որովհետև բարեգործությունը հոգու հանգստության համար է, ոչ թե հասարակության աչքի թոզ փչելու: Աշխատեք պարզ մարդ լինել, եթե օգնում եք, եթե լավ գործ եք անում արեք դա ձեր համար, իսկ եթե չեք անում, հոգ չէ, դուք էլի լավ մարդ եք, ոչ ոք դրա համար Ձեզ չի մեղադրում: Եղեք անկեղծ թե Ձեր, թե բոլորի հանդեպ:
No comments:
Post a Comment