4.15.2013

Ճանաչենք մեր պապերի ծննդավայրը` էրգիրը (նախագիծ)

Պապիկիս արմատները Գորիսի Խնձորեսկ գյուղից են, որտեղ ծնվել է պապիկիս հայրը: Ինքս երբեք չեմ եղել Գորիսում, բայց գիտեմ, որ այն գտնվում է Սյունիքի մարզում մոտ 240 կմ հեռավորության վրա է Երևանից և 70 կմ` մարզկենտրոն Կապանից: Այն հիմնադրվել է 1885թվականին: Քաղաքը ունի 44000բնակիչ, ներառյալ Գորիսի 24 գյուղերը: Պապիկս ու հայրիկիս ծնվել են Իջևանում, որտեղ ես շատ հաճախ եմ լինում: Իջևանը գտնվում է Տավուշի մարզում, Տավուշի մարզի վարչական կենտրոնն է: Իջևանի մասին ավելի մանրամասն կարող եք իմանալ իմ պատրաստած տեսանյութից: Մի քանի տարի անց հայրիկիս ընտանիքը տեղափոխվել է Երևան, որտեղ և ծնվել եմ ես:

No comments:

Post a Comment