Առաջարկում եմ դիտել «Եթե բոլորը» ֆիլմը, իսկ հիմա ներկայացնեմ իմ կարծիքը ֆիլմի մասին:
Առաջադրանք 1
1. Ի՞նչ կարծիք ունես ֆիլմի մասին, հավանեցիք, թե՞ ոչ: Խոսքը հիմնավորիր:
2. Ո՞րն է ֆիլմի` քո ամենահավանած հատվածը, ինչո՞ւ:
3. Ո՞ ր կերպարը քեզ դուր եկավ, ինչո՞ ւ:
Ֆիլմը ես վաղուց էի նայել ու մեծ բավականություն էի ստացել այն նայելիս: Թեթև պոզիտիվ ֆիլմ էր, բայց որը մեծ իմաստ ուներ: Իմ կարծիքով ֆիլմում ամենահաջողված հատվածը Ղարաբաղ գնալն էր, երբ կանայք երեխաներ էին ունենում: Կարծում եմ ֆիլմում այդ հատվածը հենց այնպես չէր ընտրված այլ խորհրդանշում էր այն, որ հայ ազգը շարունակում է ապրել ու շատանալ: Ֆիլմում թերևս ամենահաջողված կերպարը Հոսոյի կերպարն էր, որը մարմնավորում էր Վահագն Սիմոնյանը: Այս կերպարը ֆիլմը ավելի ուրախ էր դարձնում, և ապահովում էր հետաքրքրություն և ծիծաղ` ֆիլմի ողջ ընդացքում:
Առաջադրանք 2
1. Քո կարծիքով ինչո՞ւ է ֆիլմը կոչվում «Եթե բոլորը»: 5-7 նախադասությամբ փորձիր հիմնավորել կարծիքդ:
2. Մեկ նախադասությամբ ձևակերպիր «Եթե բոլորը» ֆիլմի հիմնական ասելիքը:
3.Դու ինչպե՞ս կվերնագրեիր ֆիլմը:
Եթե բոլորը վախենային ու չգնային պատերազմ Ղարաբաղը մեր չէր լինի, եթե բոլորը մոռանային հայրենիքի մասին և գնային ուրիշ երկրում հաստատվելու, երկիրը կկործանվեր ու ինչ կլիներ այդ ժամանակ: Ֆիլմի վերնագիրը հատուկ էր ընտրված, որը կարծես կոչ լիներ հայ ազգին, եթե բոլորը, ու վերնագիրը շարունակվում է: Ես սիրում եմ իմ երկիրը, բայց հստակ գիտեմ, որ մարդ ապրում է ընդամենը մի կյանք, ու այդ կյանքը նվիրել հայրենիքին շատ մեծ զոհողություն է: Ես հարգում ու խոնահրվում եմ այն մարդկանց առջև, որոնք զոհել են իրենց կյանքը հանուն հայրենինքի, հանուն Հայաստան գաղափարի, բայց դա ինձ համար շատ-շատ է: Երբեմն պետությունը պարտադրում է երիտասարտ տղաներին գնալ պատերազմ, բայց ոչ ոք իրավունք չունի զրկել մարդուն, ապրելու, ստեղծագործելու հնարավորությունից:Պատերազմ գնացող մարդիկ քաջեր են, ուժեղ մարդիկ են, իսկ ուժեղ ու քաջ ոչ բոլորն են, և դա նորմալ է: Կյանքը ապրելու, վայցելելու համար է, իսկ պատերազմ գնալը ուժեղների մենաշնորհն է: Ֆիլմի ասելիքը ծնողներին չմոռանալու միտում ունի: Երիտասարդ Սաշան Ռուսաստանից եկել հասել էր Հայաստան, միայն իր հոր գերեզմանի վրա ծառ տնկելու համար: Դա էր ֆիլմի ամբողջ իմաստը: Ֆիլմի վերագիրը շատ ճիշտ է ընտրված <<Եթե բոլորը>>, այն մտածելու առիթ է տալիս: Ես չեմ ցանկանում նոր վերնագրեր հորինել, որովհետև դա հաստատ ավելի լավը չի լինի:
No comments:
Post a Comment