4.23.2013

Առայժմ

Ասում եմ առայժմ, որովհետև չեմ հեռանում ու շարունակելու եմ սովորել Մխիթար Սեբաստացի կրթահամալաիրում, բայց այս անգամ ավագ դպրոցում: Այս երեք տարիների ընթացքում ինչ սովորում եմ միջին դպրոցում, իմ կյանքում տարբեր իրադարձություններ եղան: Շատ մրցանականեր ունեցա, շատ բաներ սովորեցի, տարբեր ճամփորդությունների մասնակցեցի, և որ ամենակարևորը նոր ընկերներ ու սիրելի ուսուցիչներ ունեցա: Այս մի քանի տարիները իմ ամբողջ դպրոցական կյանքի մեջ ամենաուրախն ու բովանդակալիցն էին: Հիմա հստակ կարող եմ ասել, որ իմ ամբողջ կյանքում ինքնուրուն կայացրած ամենաճիշտ որոշումը դպրոցս փոխելն էր: Այս դպրոցը ինձ հնարավորություն տվեց խոսել, արտահայտել կարծիքս, ավելի ազատ ու անկաշկանդ լինել և վերջապես հաճույք ստանալ դպրոց գալիս: Ես անկեղծ տխրում եմ, երբ դպրոց չեմ գալիս, որովհետ ոչ մի տեղ ես չեմ ստանում այն դրական լիցքերը, ինչքան ընդհանուր պարապունքների ժամանակ, ինչքան երկրաչափության դասին խնդիրներ լուծելիս, ինչքան պատմության հազարավոր միավորներ ստանալիս, ինչքան բանավիճելիս, այդ ամենը դարձել է իմ ներդաշնակ առօրիայի մասը, որը առանց դպրոցի էլ չի ստացվում: Ես շատ սիրեցի իմ դպրոցը, իմ ընկերներին, իմ ուսուցիչներին, մի խոսքով բոլոր մարդկանց, որոնց հետ որոշակի առնչություն ունեցա: Շատ բան չեմ գրի, որովհետև առիթ չեք ունենա ինձ կարոտելու: Ես մեկ է շարունակելու եմ իմ գործունեությունը, այս անգամ ավագ դպրոցի տնտեսագիտական հոսքում: Համոզված եմ, որ ավագ դպրոցում անցկացրած տարիներս նույնքան ուրախ ու անհոգ կլինեն:
Ընտրել եմ նաև այս երեք տարիների ընդացքում լավագույն դպրոցական նկարները



















No comments:

Post a Comment