9.10.2013

Ես կեսարն եմ, իմ կյանքի կեսարը

Ես կեսարն եմ, իմ կյանքի կեսարը: Ես եմ կառավարում իմ կյանքը, ես եմ պատասխանատուն իմ կյանքի համար, այն կլինի լավը, թե վատը էլի ինձնից է կախված: Իմ խնդիրն է կայանալ կյանում, դառնալ պիտանի մարդ, ու դրա համար ես պետք է աշխատեմ: Պետք է ուղեղս ծանրաբեռնեմ միայն սովորելով, պետք է ժամեր տրամադրեմ մաթեմատիկական հավասարումներին, անգլերեն նոր բառեր ու հայերեն քերականություն սովորելուն: Պետք է դառնամ լավ մասնագետ, ու իմ տեղը գտնեմ կյանքում: Չէ, ես Կեսարի պես չեմ ուզում հավատացնել ինձ, որ իմ երազած բարձրունքին եմ, դա ինքնախաբեություն է: Ես ուզում եմ, գործով տեսնել իմ հաղթանակը, հաղթանակը ինքս իմ հանդեպ, իմ ծուլության հանդեպ: Կապ չունի, ես կարող եմ լինել շարքային աշխատող, բայց ես երջանիկ կլինեմ, երբ գոհ կլինեմ իմ մասնագիտությունից, այն սիրով կանեմ, կիմանամ, որ գործս արժեք ունի, ու մի խումբ մարդկանց համար դժվար կլինի աշխատել առանց ինձ: Այդ ժամ ես իսկական կեսար կլինեմ, իմ կյանքի կեսարը: 

No comments:

Post a Comment