9.09.2013

Խուլիո Կորտասար

Եթե համեմատենք Խուլիո Կորտասարի «Փոքրիկ դրախտ» և «Ժամանակագրություն Կեսարի համար» նովելների հերոսներին՝ գնդապետին և Կեսարին, ապա կգանք մի այսպիսի եզրակացության: Նրանք երկուսն էլ իշխանության ձգտող մարդիկ էին, մի տարբերությամբ, որ գեներալը ուներ երկրում իշխանություն, իսկ Կեսարը հավատացնում էր իրեն, որ ունի: Գեներալի իշխանությունը օրենքն էր, այն նույն օրենքը, որ հորինել էր հենց ինքը՝ գեներալը։ Դա այն օրենքն էր, որով սահմանված էր ձկնիկների ներարկումն ու սրվակների գնումը: Կեսարի ողջ խնդիրը ժողովրդի մեջ իր անձի վերաբերյալ հարգանք, վախ կամ հիացմունք առաջացնելը չէր, այլ հավատացնելն ինքն իրեն, որ կարողացել է հասնել իր ուզածին, որովհետև հրաշալի զգացողություն է, երբ ինքդ քո առաջ բավարարված ես զգում քո արածների կամ չարածների համար։ Կապ չունի՝ իրականում հասել ես քո երազած բարձրունքին, թե
ոչ, կարևորը ներքին բավարավածությունն է: Այդ են վկայում նովելից հետևյալ տողերը. «Հավատում եմ, որ կմեռնես դու, հավատալով, թե կառուցեցիր քաղաքը»: Այդ
բավարարվածությունն է ստիպում հիանալ ինքդ քեզնով, իսկ գեներալը ավելի սահմանափակ մարդ էր: Նրա ամբողջ խնդիրը հարստանալն էր, և չեմ կարծում, թե հոգու խորքում նա իրեն երջանիկ ու բավարաված էր զգում. չէ՞ որ նա հասկանում էր, որ ոսկե ձկնիկները չեն իրական երջանկությունը, նա ինքն իրեն խաբել չէր կարող: Նա ժողովրդի պես միամիտ չէր, ու դժվար թե երջանիկ լիներ: Մի խոսքով՝ այս երկու կերպարները նման ու միարժամանակ շատ տարբեր են միմյանցից:

No comments:

Post a Comment