6.17.2012

Մենք ու մեր Դիջիտեքը



Ճամբարային վերջին օրը մենք այցելեցինք <<Մարիոտ>> հյուրանոց ամենամյա Դիջիտեք բիզնես ֆորումին մեր դպրոցը ներկայացնելու համար: Մարդիկ շատ էին հետաքրքրվում մեր ցուցասեղանով, որտեղ մեր անբաժան նոթբուկներն էին, սիրելի էլեկտրոնային գրիչները, էլեկտրոնային գրատախտակը և իհարկե ներկայացված էր տիեզերք ակումբի նոր ձեռքբերումը` աստղադիտակը: Հետաքրքրվողների համար մենք պատրաստել էին տրամաբանական խաղ, Սմարտ ծրագրով, որը կարելի էր խաղալ էլեկտրոնային գրիչների միջոցով: Մենք ներկայացրեցինք մեր էլեկտրոնային գրիչները և իհարկե սովորեցրեցինք մեր հյուրերին օգտվել դրանցից: Թեև մենք չհասցրեցինք ներկա գտնվել ճամբարի փակմանը. բայց կարողացանք մեր դպրոցը ըստ արժանվույն ներկայացնել ամենամյա Դիջիտեքին:

No comments:

Post a Comment