3.31.2016

Դերենիկ Դեմիրճյան. Ջութակ և սրինգը

Դերենիկ Դեմիրճյանը ծնվել է 1877 թվականին Ախալքալաքում: Նախնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, հետագայում շարունակել կրթությունը Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Դերենիկ Դեմիրճյանը իր ստեղծագործական ուղին սկսել է բանաստեղծությամբ, այնուհետև ստեղծագործել է արձակի և  դրամատուրգիայի ժանրում: Նրա առաջին պատմվածքներից էր <<Ջութակ և սրինգը>> (1909թ):


Ջութակ և սրինգը
Այստեղ նա արտահայտում է կյանքի և արվեստի  փոխհարաբերության հարցը, որը թեև վերացական, բայց հեռու չէ ճշմարտությունից: Զրույցը սկսվում է իբրև սովորական հովերգույթյուն. << Թարմ գարուն էր, օրը պայծառ, կապուտակ, անգեսի մթին անտառի պուրակում ճախրում էին թռչունները, հովը գալիս, թել-թել տանում էր ծառերի թևերն ու քղանցքները, առուն քչփչում, և գեղեցիկ Լակըմեն սիրում էր երջանիկ Հայանթուն>>: Երգում էր Լակմեն,իսկ Հայանթին եղեգնյա սրինգով կրկնում է նրա  երգին: Աշխարհը կարծես  լցված է  երգով ու երջանկությամբ: Լակմեին  սիրում է նաև մի տխուր տղա ՝ Նալը, որը մենակ շրջում է անտառներում, հորթի աղիքներ կախում ծառի ճյուղերից, չորացնում և ոլորում: Հեգնանքով խոսում են ,որ նա ինչ-որ  նվագարան է շինում:
Մի անգամ գարնանը, երիտասարդների  ուրախ հավաքույթի ժամանակ, բանաստեղծ խալդունի խնդրանքով  նվագում է Հայանթին և Նալը: Հայանթու սրինգը հնչում է իբրև կախարդական պատրանք, երջանիկ մոռացություն:<< Ամենքը ակամա նայեցին նրա լուսափթիթ դեմքին ու սկսեցին երազել:
Ժպտաց գեղեցիկ Հայանթին, ու այդ ժպիտի հետ ցոլաց նրա ձյունե ատամնաշարը:
Ժպտաց նաև գեղեցիկ Լակըմեն, և նրա վայրահակ սև թարթիչներից կախ ընկավ սիրուն, մանրիկ ժպիտը:
 Սակայն Հայանթու արվեստի գեղեցկությունը խաբուսիկ է, քանի որ նա ժամանակավոր  մարդկանց հոգիները լցնում է   մոռացության երազներով:Եվ  ահա նվագում է Նալը իր ջութակը:

Նալի նվագը ալեկոծում է մարդկանց հոգին և ատելություն  հարուցում տառապանքի հանդեպ: Դեմիրճյանի հարազատ է Նալի արվեստը, որը մերժում է ցավերով  ու զրկանքներով լցված իրականությունը: Չնայած Նալի արվեստը ավելի բարձր է Լակմեն ընտրում է Հայանթին:  Բանաստեղծ Խալդունի խոսքերով Դեմիրճյանը ցանկացել է բացայտել  մարդկային կյանքի ողբերգությունը՝այն որ կյանքում իրական արժեքները քչերն են հասկանում և ընտրում: 


No comments:

Post a Comment