«Բոռ»: Ահա մի վեպ, իտալական հեղափոխության, տղամարդկային արիության և ազնիվ, սիրո մասին: Վեպ, որտեղ հերոսը զոհվում է հանուն գաղափարի, հանուն ազատության, զոհաբերելով իր անձնական կյանքը:
Մի փոքր տեղեկատվություն վեպի բովանդակությունից
Իրադարձությունները տեղի են ունենում Իտալիայում, գլխավոր հերոսը սկզբում ՝Արթուր Բերտենը լինում է ազնվական ընտանիքի մի զավակ, ով դառնում է Իտալիայում գործող հեղափոխական շարժման՝ <<Երիտասարդ Իտալիա>>, անդամ, որը պայքարում էր ավստրիկան լծի դեմ: Արթուրը սիրում է Ջեմմային, ով նույնպես լինում է կազմակերպության անդամ: Հեղափոխական մտքերի համար ձերբակալվում են կազմակերպության անդամները, որոնց թվում էր նաև Արթուրը: Արթուրը քաջաբար բանտում չի մատնում իր ընկերներին, բայց ընկերները չեն հավատում նրան, բացի
այդ նա իմանում է, որ իր սիրելի ուսուցիչը՝ Լորենցո Մոնտանելին, ով նաև հոգևորական է, իր հայրն է, և հիասթափվելով ամեն ինչից, հեռանում է իր հարազատ քաղաքից, բոլորի կողմից մահացած համարվելով: Մեկնելով Ամերիկա նա հայտնվում է կյանքի հատակում, կորցնում է առողջությունը, բայց շարունակում է հավատարիմ մնալ իր գաղափարներին, բայց արդեն հայտնի երկիծաբանի կերպարով: Տարիներ անց վերադառնում է իր հայրենի քաղաք, միանում ընկերներին Ֆելլիչե Ռիվարես՝ Բոռ գրական անունով, ոչ ոք չի ճանաչում նրան: Նա պայքարում է հատկապես կաթոլիկ եկեղեցու դեմ: Իր ակտիվ գործունեության համար ձերբակալվում է և մահապատժից առաջ Ջեմմային նամակի տեսքով ասում է իր ինքնության և զգացմունքների մասին: Բանտում հանդիպում է իր հորը, ով այդ ժամանակ տեղի եպիսկոպոսն էր, ով ընտրության առաջ կանգնելով որդու ու եկեղեցու միջև, ընտրում է եկեղեցին: Բոռը զոհվում է:
Բոռը իսկական հայրենասեր մարդու կերպար էր, ով ունենալով ամեն ինչ պայքարում էր իր երկրի ազատության համար: Նրա կռիվը գաղափարի համար էր, որը ավելի թեժացավ իր անձնական հիասթափությունից հետո: Նա դադարեց լինել ճշմարիտ հավատացյալ այն ժամանակ, երբ իմացավ, որ իր սիրելի ուսուցիչը՝ պադրե Մոնտանելլին, որին նա սուրբ էր համարում, իր հայրն է: Բոռը ինչպես ազնիվ էր իր գաղափարներում, այնպես էլ սիրո մեջ: Բոռի կերպարը օգնեց ինձ հասկանալ, որ իսկական սերը կարիք չունի դրսևորումների, այն մեծ է ու խոր իր լռության մեջ: Հաճախ ավելի մեծ սիրով են սիրում այն մարդիկ, որոնք ծածուկ են պահում իրենց զգացմունքները, դրանք հանրության սեփականություն չեն դարձնում: Բոռի արարքը չափից մեծ զոհողություն էր. նա մահվան գնաց իր գաղափարները մինչև վերջ իրագործելու համար և ինչպես էր ծիծաղում մահվան, իրեն կրակողների վրա: Իսկական տղամարդկային քաջությամբ այս կերպարը հիացրեց ինձ: Հիմա ամեն ինչ այլ է, սերը ձևական է, եկեղեցին ու հոգևորականները՝ առավել ևս, իսկ գաղափարները կեղծ են: Իսկապես հայրենիքի, գաղափարի, ազատության համար շատ քչերն են պայքայրում: Այսօր շատ են Մոնտանելլիի նման «սուրբ» հոգևորականները, որոնք սև սքեմի տակ կարող են իրենց թույլ տալ մարդկային բոլոր մեղքերը: Սա մի վեպ է, որ կարելի է մի քանի անգամ կարդալ ու նույն հուզմունքը ապրել:
Հ.Գ.Վեպի հիման վրա կա մի հիանալի ֆիլմ, որը բաղկացած է 3 մասից: Այն կարող եք դիտել սեղմելով թվերի վրա. 1 2 3

No comments:
Post a Comment