Ներածություն
1929 թվական, հոկտեմբերի 24, ԱՄՆ: Այս օրը
մնաց պատմության մեջ «սև հինգշաբթի» անունով` որպես նմանը չունեցող համաշխարհային ճգնաժամի
սկիզբ: Հինգշաբթի առավոտյան նյու-յորքյան ֆոնդային բորսայում կատարվեց անսպասելին.
դիտվեց արժեթղթերի կտրուկ անկում` 60-70%-ով: Մեկ շաբաթվա ընթացքում հերթով փակվեցին
ամերիկյան մի շարք խոշոր ձեռնարկություններ, մեքենաշինական գործարաններ, միանգամից
սննանկացան հարյուրավոր առևտրային բանկեր: 1929 թվականի դեկտեմբերի դրությամբ` արժեզրկման
վերջին հարվածով, ամերիկյան շուկան կորցրեց մոտ 40 մլրդ դոլար: Պաշտոնական տվյալների
համաձայն ֆինանսական բորսայում առաջացած քաոսի հետևանքով ԱՄՆ-ում մի քանի տարիների
ընթացքում գործազուրկ դարձավ 30 մլն մարդ. ճգնաժամից տուժեցին նաև Մեծ Բրիտանիայի,
Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի տնտեսությունները: Մեծ ճգնաժամը սաստկացավ մինչև 1933
թվականը, սակայն դրա բացասական ազդեցությունը ամերիկյան տնտեսությունում նկատվեց մինչև
1930-ականների վերջին տարիները:
Մինչ այսօր ամերիկյան մեծ ճգնաժամը համարվում
է համաշխարհային պատմության ընթացքում գրանցված ամենամեծ տնտեսական անկումը: Տնտեսագետները
դեռևս վերջնական համաձայնության չեն եկել, թե ի վերջո որն էր տնտեսական այդ աղետի պատճառը,
որ տարիներ շարունակ ճգնաժամին իրավիճակում պահեց տնտեսապես զարգացած երկրները: «Մեծագույն
դեպրերսիա»-ն հարուցած գործոնները հաճախ նույնացվում են ամերիկյան արժեթղթերի արժեզրկման
հետ, սակայն իրականում արժեթղթերի արժեզրկումը հետևանք է, իսկ հետևանքը ձևավորած պատճառները`
փոխկապակցված են: 1920-ականների ԱՄՆ-ն գտնվում էր տնտեսական զարգացվածության այնպիսի
փուլում, երբ տնտեսության մեջ իրացվում էր երկրի ողջ արտադրական պոտենցիալը: Տնտեսությունում
դիտվում էր գերարտադրություն, ինչին զուգընթաց
պետք է աճեր և շրջանառության մեջ գտնվող փողի քանակությունը: Ի տարբերություն այսօրվա
ամերիկյան դրամավարկային քաղաքականության, 20-րդ դարի ԱՄՆ-ում գլխավորվում էր ոսկու
գնի ապահովումը: Պետությունը ամեն կերպ փորձում էր պահպանել ոսկու գինը` հաճախ անգամ շրջանառության մեջ գտնվող փողի քանակության հաշվին:
Ապրանքատեսակների ծավալը գնալով ավելանում էր, շրջանառության մեջ գտնվող փողը` մնում
էր նույնը. դրամական սղությունը պատճառով արտադրողները ստիպված էին դիմել դեֆլացիա (գների նվազում): Գների անկումը հարուցեց ֆինանսական անկայունության. դեֆլացիայի
պատճառով ապրանքների վերջնական գինը գրեթե հավասարվում էր ինքնարժեքին, և շատ արտադրողների
այլևս ձեռնտու չէր զբաղվել արտադրությամբ: Կապիտալիզմի բնորոշ գերարտադրությունը հանգեցրեց
նրան, որ դոմինոյի քարերի նման գահավիժեցին տնտեսության գրեթե բոլոր արտադրական ճյուղերը,
փակվեցին ձեռնարկություններն ու կազմակերպությունները արդյունաբերական արտադրությունը
տուժեց 46%-ով:
Ապրանքների գերարտադրության կողքին, ԱՄՆ-ում
1920 թվականից սկսած հասունանում էր մի նոր ու եկամտաբեր գործարք` միջակայքային վարկ տրամարդրելը: Տարածված
էր արժեթղթերի «ապառիկ առքը», մարդիկ ձեռք
էին բերում ձեռնարկության արժեթղթեր, վճարելով արժեղթղթերի գնի 10%-ը, մնացածը վճարում
էին ֆինանսական կազմակերպությունները` հետագայում տրամադրված մայր գումարը և հավելված
տոկոսները շահառուից ստանալու պայմանով: Գործարքը երկու կողմերի համար էլ շահավետ էր
թվում, սակայն իրականում միջակայքային վարկը ուներ մի նրբություն: Վարկատուն` ֆինսանական
կառույցի ներկայացուցիչ բրոկերը, կարող էր ցանկացած պահի ետ պահանջել իր տրամադրած
վարկը (տոկոսներով), որը ակցիոները պետք
է վերադարձներ 24 ժամվա ընթացքում (յուրաքանչյուր
ուշացում ենթադրում էր լրացուցիչ տոկոսներ): 1929 թվականի հոկտեմբերի 24-ին նյու-յորքյան
բոլոր բրոկերները մի մարդու նման սկսեցին ետ պահանջել իրենց պարտքերը: Ակցիոներները
ավելորդ տոկոսներ վճարելուց խուսափելով` սկսեցին արագ վաճառքի ներկայացնել իրենց արժեթղթերը,
իսկ բանկերը չունեին ակտիվներ (միջոցներ), որպեսզի կատարեին սահմանված պարտավորությունները:
Բանկերին տիրապետող ակտիվները վերածել էին արժեթղթերի, իսկ ակցիոները պահանջում էին
իրենց գումարները: Արդյունքում բանկերը և ակիցոներները վաճառքի ներկայացրին իրենց արժեթղթերը,
բանկերը` ակցիոներներներին, իսկ ակցիոներները բանկիրներին վճարելու համար: Ակցիաների
չափից մեծ առաջարկը հանգեցրեց արժեթղթերի գնի 87% անկման: Ստեղծված իրավիճակից օգտվեցին
արտասահմանցի ներդրողները, ովքեր էժան գներով գնեցին շահութաբեր արժեթղթեր: Արժեթղթերի
արժեզրկման պատճառով ԱՄՆ-ում գործող շուրջ 16 հազարի բանկ սննանկացավ, սննանկ ճանաչվեցին
նաև ամերիկյան խոշոր ձեռնարկություններ:
Արժեթղթերի անկումից հետո ամերիկյան տնտեսությանն
ուղղված հաջորդ հարվածը եղավ ապրանքների արտահանման արգելքը: 1930 թվականին ամերիկյան
կառավարությունը տնտեսության ներքին արտադրությունը
խթանելու համար բարձրացրեց ներկրվող ապրանքատեսակների մաքսատուրքերը: ԱՄՆ-ը ներմուծվող
էժանագին ապրանքատեսակները մաքսատուրքով պայմանավորված գնի պատճառով, տեղի շուկայում
չէին իրացվում, դա լրացուցիչ ցածրացնում էր սպառողների գնողունակությունը: Ամերիկյան
նոր տնտեսական քաղաքականությունը շարժեց ԱՄՆ-ի տնտեսական գործընկեր երկրների բարկությունը.
Ներմուծող երկրների իշխանությունները սկսեցին համապատասխան միջոցառումներ կիրառել,
որի արդյունքում սահմանափակվեց ամերիկյան արտադրանքի ներմուծումը: Զգալի կրճատվեց արտահանման
ծավալները, ինչը էլ ավելի «սրրեց» ճգնաժամային իրավիճակը:
Առաջին համաշխարհային պատերազի ընթացքում,
ԱՄՆ տնտեսության առանցքային ժյուղերից մեկը դարձել էր արդյունաբերության այնպիսի մի
ճյուղ` ինչպիսին ռազմաարդյունաբերությունն է: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ
(1914-1918), զինամթերքի մեծ քանակությամբ
պատվերները, զինամթերքի արտադրությունը դարձրել էր ԱՄՆ-ի համար եկամտաբեր ոլորտ: Հետպատերազմյան
շրջանում զինամթերքի վաճառքի ծավալների զգալի կրճատումը հանգեցրեց արդյունաբերական
այս ճյուղի և տնտեսության անկման, ՀՆԱ-ի նվազման: Պատերազմից հետո կտրուկ աճեց բնակչության
թիվը` ծնելիության բարձրացումով, և բժշկության զարգացումով պայմանավորված: Բնակչության
թվի աճի և արդյունաբերության ծավալների կրճատման պատճառով պետությունը չէր կարողանում
ապահովել իր քաղաքացիների կենսական պահանջմունքները:
Ամերիկյան ճգնաժամը անհետևանք չմնաց: Կտրուկ
նվազեց արտադրության ծավալները` հասնելով 20-րդ դարասկզնի ցուցանիշներին: Գործազուրկների
թիվը հասավ 30 միլիոնի. գործատուները` սննանկացան, իսկ աշխատողները հայտնվեցին աղքատության
մեջ: Այդ տարիների ծնված երեխաների 90%-ը սովի էին մատնված, ինչն էլ հանգեցրեց ծնելիության
նվազման: Տնտեսական իրավիճակը ստիպում էր ԱՄՆ իշխանությանը անել հնարավոր ամեն ինչ,
որպեսզի երկիրը դուրս գա դժվարին կացությունից: 1933թվականին ԱՄՆ-ի նորընտիր` 32-րդ
նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը առաջարկեց
նոր տնտեսական քաղաքականության մոդել, որով ԱՄՆ-ն կկարողանար հաղթահարել խոշոր տնտեսական
ճգնաժամը: Ռուզվելտի մշակած մակրոտնտեսական ռեֆորմը ստացավ «Նոր կուրս» կամ «Ռուզվելտի կուրս»
անվանումը, որի նպատակն էր վերացնել գործազրկությունը, կարգավորել ֆինանսական շուկան,
խթանել արտադրության աճը և կանխել հետագա ճգնաժամերը: «Նոր կուրս»-ի` տնտեսության տարբեր
ոլորտների զարգացմանն ուղղված քաղաքականության առաջին օղակը դրամական համակարգի կարգավորումն
էր: Որպեսզի կարգավորվի դրամական համակարգը, Ռուզվելտի պլանով արգելվեց երկրից ոսկու
արտահանումը: Հարկադրվեց ոսկու` դրամի հետ փոխանակումը, որով արժեզրկվեց դոլարը: Երկրի
արդյունաբերությունը վերականգնելու նպատակով ստեղծվեցին հատուկ աշխատանքային խմբներ,
որոնց անվանեցին «Ազգային կենտրոն» կամ «Արդյունաբերությունը վերականագնելու ադմինիստրացիա»:
Տնտեսությունը բաժանվեց 17 ճյուղի, որոնք ղեկավարվում էին ադմինիստրացիաների կողմից:
«Ազգային կենտրոն»-ները ապահովում էին տնտեսության բազմաբնույթ զարգացումը, ձեռներեցների
հավասար մրցակցային պայմաննները, ձեռնարկության աշխատողների թիվը, նրանց աշխատաժամանակը,
աշխատավարձի չափը, պետակության կողմից տրամադրված վարկերի և սուբսիդավորումների արդյունավետ
օգտագործումը: Բանկային համակարգը կարգավորելու համար պետությունը առևտրային բանկերին
տրամադրեց վարկեր և սուբսիդիաներ: Օրենքով թույլատրվեց ալկոհոլային խմիչքների արտադրությունը,
ինչը հսկայական օգուտներ տվեց բյուջեին: Որպեսզի կրճատվի գործազրկությունը «Արտակարգ օգնության ֆեդերալ ադմինիստրացիա»-ն
գործազուրկներին ներգարվեց տարբեր տիպի հասարակական աշխատանքներում: Կազմվեցին շինջոկատներ,
որոնք զբաղվում էին ճանապարհների, կամուրջների, շենքերի, օդանավակայանների շինարարության
աշխատանքներով: Շինջոկատների կազմը որոշելիս նախապատվություն էր տրվում երիտասարդներին,
կանայք ներգրավված չէին աշխատանքներում, և յուրաքանչյուր ընտանիքից կարող էր ադմինիստարտիվ
գործով զբաղվել մեկ հոգի: Միայն 1935 թվականին կառավարությունը ծրագրեր մշակեց նաև
կանանց զբաղվածության խնդիրը լուծելու համար: Կանայք հիմնականում աշխատում էին կարի
արտադրամասերում և հիվանդանոցներում:
Արդյունաբերության զարգացման համար Ռուզվելտը
ստեղծեց հատուկ կառավարման մարմին, որը պետք է կանոնակարգեր գործատու-աշխատող հարաբերությունները:
Ընդունվեց օրենք, որով պարտադիր էր դառնում գործատուի և աշխատողի միջև կոլեկտիվային
պայմանագրի կնքումը: Օրենքը արգելում էր երեխաների աշխատանքը, որպեսզի աշխատատեղերը
զբաղեցինեին չափահասները: Կառույցը պետք է պաշտպաներ աշխատողի իրավունքները, վերահսկեր,
որ գործատուն չավելացներ իր օգուտները` աշխատողի աշխատավարձի, աշխատաժամանակի, աշխատանքային
պարտավարությունները մեծացնելու հաշվին:
Գյուղատնտեսության ոլորտում ռեֆորմները կարգավորում
էր «Գյուղատնտեսության կարգավորման ադմինիստրացիա»-ն:
Պետությունը ֆերմերներից գնում էր հացահատիկի ավելցուկը, վճարում ցանքատարածությունների
և անասնաքանակի կրճատման համար: Պետության սուբսիդավորմամբ առևտրային բանկերը հետաձգում
էին գյուղարցու պարտավորությունների կատարումը: Գյուղատնտեսական ոլորտին ուղղված նախագիծը
ուներ մի տարօրինակ կետ. ոչնչացվեց 40 հազար քառ. կմ բամբակի պլանտացիաներ, 6 մլն գլխանաքանակ
խոճկորներ: Դա միտված էր արտադրության ծավալի կրճատմանը, որը կկարգավորեր շուկայական
գները: Ռուզվելտի` գյուղատնտեսության ոլորտում ռեֆորմը բազմաթիվ քննադատությունների
տեղի տվեց, դրա պատճառով «Գյուղատնտեսության կարգավորման ադմինիստրացիա»-ն լուծարվեց:
Դրա փոխարեն կառավարությունը որդեգրեց լրիվ այլ քաղաքականություն` ֆինանսավորել նոր
կուլտուրաների ցանքը: ԱՄՆ-ի հարավի բնակչությունը ապրում էր ծայրահեղ աղքատության մեջ,
և նրանց կենսամակարդակը բարձրացնելու համար, կառավարությունը այդ տարածաշրջանում կազմակերպեց
ճանապարհների և դպրոցների կառուցում, անտառտնտեսությունների և գյուղատնտեության զարգացումը,
ֆինանսավորեց ջրամբարի կառուցմումը, որը հնարավորություն տվեց ջրային ռեսուրսներից
էլեկտրաէներգիա ստանալ: Կառավարության կողմից մշակված հասարակական աշխատանքները գործազուրկների
բանակը կրճատեցին 2-3մլն-ով:
Ճգնաժամի արդյունքում երկրում անօթևանների
թիվը մեծ էր: Կառավարությունը մշակեց միջոցառումների ցանկ, որով պետք է կարգավորվեր
անօթևանների խնդիրը: Ձևավորվեց երկու գերատեսչություն` «Բնակարանաշինական ֆեդերալ ադմինիստրացիա»
և «Սեփականատերերի-վարձատուների կորպորոացիա»:
Առաջին մարմինը զբաղվում էր բնակարանաշինարարության մեջ պետական ստանդարտների ապահովմամբ,
երկրորդը` հիպոթեքային վարկավորմամբ: Հիպոթեքային վարկերի մարման ժամկետը 5-10 տարուց
հասավ մինչև 30տարի: Նոր բնակարանաշինական ռեֆորմի շնորհիվ, սեփականություն ունեցող
բնակչության թիվը 40%-ից հասավ 66%-ի:
Ամփոփում
Դասական տնտեսագիտության հիմնադիրներից մեկը`
Ադամ Սմիթը կարծում էր, որ տնտեսության զարգացման միակ գործոնը ազատ շուկայական հարաբերություններն
են, որ տնտեսությունը կարող է ինքնակառավարվել, առանց պետական միջամտության` անտեսանելի
ձեռքի շնորհիվ: Երկու դար անց, մակրոտնտեսագիտության հիմնադիր, ամերիկացի տնտեսագետ
Ջոն Մեյնարդ Քեյնսը, ով տեսել է նաև ամերիկյան ճգնաժամը, հերքեց սմիթյան տեսությունը
ասելով, որ զուտ շուկայական մեծանիզմը (զուտ
կապիտալիզմը) առանց պետական միջամտության չի կարող ապահովել տնտեսական կայունությունը,
և անխուսափելի են դրանց պարբերաբար տատանումները, եթե պետությունը ներգրավված չէ տնտեսության
մեջ: Ռուզվելտի «Նոր կուրս»-ի շնորհիվ ԱՄՆ-ի արտադրության ծավալը մեծացավ 45%-ով, զգալի
կրճատվեց գործազուրկների և անտունների թիվը (25%-ով),
մի քանի տարվա ընթացքում տնտեսական դեպրեսիայում գտնվող տնտեսությունը հասավ կայունության:
Այնուամենայնիվ կա տեսակետ, որ Ռուզվելտի քաղաքականությունը շուկայական տնտեսական համակարգը
պլանայինի վերածել էր: Ամերիկյան ճգնաժամը գործնականում ապացուցեց Քեյնսի տեսությունը…
Աղբյուրներ
Մերի Թելունց
Հիանալի աշխատանք է
ReplyDeleteՇատ Շնորհակալություն Ձեր տված գիտելիքների համար
ReplyDelete