10.26.2014

Լևոն Շանթ «Հին Աստվածներ»


Պիեսի համառոտ սյուժեն
«Հազարամյակ մը մեզմե առաջ» Մարիամ իշխանուհին Սևանա կղզում որոշում է կառուցել Մարիամ Աստվածածնին նվիրված եկեղեցի և այն ավարտուն տեսքի բերելու համար, օգնության է կանչում Հովհաննես վանահորը, ում հետ միասին հատակագծում և կառուցում են, իբրև` աշխարհիկ կյանքից կտրված կղզում գտնվող սրբավայր: Եկեղեցու կառուցման աշխատանքներին ծանոթանալու համար Մարիամ Իշխանուհու եղբայրը իր դստեր հետ գալիս է Սևանա կղզի, սակայն նրանց լաստը խորտակվում է և մի երիտասարդ աբեղա, վտանգելով իր կյանքը` փրկում է Իշխանին ու նրա դստերը: Աղջկա կյանքը փրկելուց հետո աբեղան սիրահարվում է Իշխանի դստերը` Սեդային, սակայն հոգևորականի կոչում թույլ չեն տալիս նրան հանել սքեմը և ապրել աշխարհիկ կյանքով: Նա իր զգացմունքների մասին պատմում է սուրբ Վանահորը. վերջինս հոգևորականության շրջանում հայտնի էր, որպես Աստծո պատվիարններին խստագույնս հետևող մարդ: Վանահայրը Աբեղային խորհուրդ է տալիս ազատվել կնոջ նկատմամբ սիրուց, տրվել եկեղեցուն, սակայն հենց ինքն է տառապում մեկ այլ կնոջ սիրով: Վանահայրը սիրում էր իշխանուհուն, ում հետ սիրեցյալներ էին վաղ տարիքից: Իր սրտում սառեցնելով իշխանուհու նկատմամաբ սերը, վանահայրը դարձել էր ճշմարիտ հոգևորական, սակայն նրա հետ շփումից հետո, հոգևորականը հասկանում է, որ իր ներսում դեռ վառ է իշխանուհու նկատմամբ սերը: Ի վերջո հոգևորականը խոստովանում է, որ Սևանա կղզում կառուցվող եկեղեցին, իրականում ոչ այլ ինչ է, քան իր և իշխանուհու սիրո խորհրդանիշը, և որոշում է քանդել եկեղցին, և մեկ այլ տեղում` առ Աստված իր հավատի օգնությամբ կառուցել մի նոր` սուրբ կոթող: Իր որոշման մասին նա պատմում է կղզու վանականներին, և պատճառաբանում, որ եկեղեցին աշխարհիկ է, որովհետև դրա հովհանավորը հեթանոս իշխանն է, սակայն վանականները չեն համաձայնվում քանդել եկեղեցին: Երիտասարդ աբեղան այդպես էլ չկարողանալով ընտրություն կատարել կնոջ և Աստծո միջև, իրեն նետում է լիճը, իսկ վանահայրը հեռանում է կղզուց:

Հ.Գ. Պիեսի ողջ ընթացքում աբեղային և վանահորը հետապնդում է մի ճերմակավոր ուրվական, ով անընդհատ հիշեցնում է նրան, որ իրենց հետ կատարվելիք դեպքերի պատճառը իր Աստվածները` հին Աստվածներն են:

Հոգևորական լինելը առաջին հերթին կամքի դրսևորում է, քանի որ մեծ ուժ է պետք Աստծոն ինքնամոռաց նվիրվելու համար: Պիեսի հերոսները` աբեղան ու վանահայրը, իրականում չկարողացան պայքարել իրենց աշխարհիկ ցանկությունների դեմ: Նույնիսկ ապրելով աշխարհից կտրված կղզում, նրանց սրտում չէր հանգել մարդկային բնազդները, որոնք ի հայտ եկան գեղեցիկ կանանց հանդիպելիս: Պիեսի Կանայք իրականում գործիքներ էին` փորձություններ, ստուգելու համար Աստծո նկատմամաբ հոգևորականների հավատարմությունը: Նրանք երկուսն էլ պարտվեցին, աբեղան ինքնասպան եղավ, իսկ վանահայրը ընդմիշտ հեռացավ կղզուց: Կատարվեց այնպես, ինչպես ասում էր ճերմակավոր ուրվականը, հաղթեցին հին Աստվածները, հաղթեց ամենահին Աստվածը` կինը:


Պատմությունը տիպիկ է. մեզնից հարյուր և ավելի տարի առաջ ապրած Լևոն Շանթի, և իրենից էլ հազար տարի առաջվա հոգևորականների համար: Այսօր` մեր ժամանակներում այլ են թե' հավատի և թե' Աստծո նկատմամաբ պատկերացնումները...
Մերի Թելունց

1 comment:

  1. Մերի ջան, գրածդ ընդամենը դատարկ հայտարարություններ են։ Ոչ մի փաստարկ չես բերում որպես քո ասածի ապացույց։ Դու կարող ես քո կարծիքը ունենալ, բայց հարկավոր է փաստարկել։ Թե չէ ես քո գրածի ենթատեքստում կարդում եմ՝ «Էս ինչ ապուշ բան ա, ոչ մեկին սա պետք չի, հիմարություն ա»։ Իրականում ես նույնիսկ կասկածում եմ, թե դու պիեսը կարդացել ես։ Հիմնավորում եմ կասկածս «Պիեսի ողջ ընթացքում աբեղային և վանահորը հետապնդում է մի ճերմակավոր ուրվական, ով անընդհատ հիշեցնում է նրան, որ իրենց հետ կատարվելիք դեպքերի պատճառը իր Աստվածները` հին Աստվածներն են» նախադասությամբդ։ Դու կա՛մ անջատված ես, կամ չես կարդացել պիեսը։

    ReplyDelete