Ախուրյան գետը գտնվում է
Հայաստանում: Այն սկիզբ է առնում Աշոցքիի Արփի լճից։ Ջրառատությամբ այն հանրապետության երրորդ գետն է։ Ախուրյանն ունի 205 կիլոմետր երկարություն։ Վերին հոսանքում այն անցնում է Շիրակի դաշտով, որտեղ միանում է Ախուրյանին:
Աղին կայարանից մի փոքր հյուսիս, Կարսագետն ընդունելուց հետո, Ախուրյանը կտրում է Արագածի արևմտյան հատվածները և խորացնելով իր հունը, քարքարոտ ափերի մեջ շարունակում է հոսել մինչև Արաքսի հետ միանալը։ Գետի ձախ ափին է Գյումրին, իսկ աջ ափին` Արևմտյան Հայաստանում գտնվող Անին է։
Արփի
լիճը գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևմուտքում`Աշոցքի սարահարթում:
Սևանա լճից հետո այն հանրապետության ամենախոշոր ջրավազանն է: Այն գտնվում է 2020մ
բարձրության
վրա: Նրա սնում կատարվում է աղբյուրներից և գետակներից: Ջրերը օգտագործվում են ոռոգման
և էներգետիկ նպատակներով: Լճից սկիզբ է առնում Ախուրյան գետը: Ձմռանը սառցակալում է: Գտում
առկա են ծածան և խրամուլ ձկնատեսակները:

No comments:
Post a Comment