4.13.2013

Ուրիշի դերը վտանգավոր է

Առակը կարող եք կարդալ այստեղ
1.Քո կարծիքով` քեզ մոտ ի՞նչն է լավ ստացվում, ի՞նչը` ոչ:
Բոլոր մարդիկ ծնվում են որոշակի ունակություններով: Որպես կանոն մարդկանց մոտ լավ է ստացվում այն ինչ իրենք հաճույքով են անում: Ես սիրում եմ երգել, ու կարծում եմ լավ եմ երգում: Սիրում եմ մաթեմատիկա, ու ամեն ինչ անում եմ, որ այն ինձ մոտ լավ ստացվի, ու ստացվում է: Մտքերս լավ եմ շարարդրում, ու լավ եմ խոսում: Ինձ մոտ լավ է ստացվում բնագիտական առարկաները: Ընդանրապես ես սպորտային մարդ չեմ, ու իմ մոտ առհասարակ չի ստացվում ֆիզիկական վարժություններ անելը: Ինձ մոտ չի ստացվում նաև ռուսերենը, ես ոչ մի կերպ չեմ կարողանում այդ լեզուն սովորել: Իմ հիշողություն թույլ է, դրանով է պայմանավորված որ իմ մոտ դժվար է ստացվում որևիցե բան անգիր անելը: Լավ չեմ նկարում, ու անտանելին ձեռագիր ունեմ: Մի խոսքով ես շատ բաներ լավ չեմ անում, բայց կարծում եմ իմ ունակությունները լրացնում են նրանց:
2.Իսկապե՞ս ուրիշի դերը վտանգավոր է, թե՞ դու այդ կարծիքին չես: Փորձիր պատճառաբանել:
Ամեն մարդ ծնվում է որոշակի առաքելությամբ, որը որոշվում է նրա ունակությունների շնորհիվ: Պատահական չէ, որ մարդիկ տնօրեններ, ղեկավար են դառնում, նրանց այդ պաշտոնը ուղակի չեն տալիս, նրանք այդ ամենին հասնում են իրենց ունակությունների, աշխատասիրության մի խոսքով առավելությունների շնորհիվ: Պետք չէ խլել ուրիշի մենաշնորհը, որովհետև դա նրա առաքելությունն է, դա նրան է, պետք է փորձել առաջ գնալ մեկ այլ ասպարեզում, պետք է ձգտումով լինել, հաջողությունների տենչ ունենալ, բայց ոչ երբեք խորանալ նրա մեջ ինչ քեզ մոտ չի ստացվում: 

No comments:

Post a Comment