4.25.2013

Ներկայացնում ենք Smart TVվիդեոբլոգը


Մենք սկսել ենք մի նախագիծ, որը շարունակական է: Մենք տարբեր լեզուներից կատարում ենք հետաքրքիր թեմաներով թարգմանություններ, որին հաջորդում է ֆիլմերի մոնտաժը: Ստեղծել ենք հետաքրքիր ֆիլմերի հայերեն բազա, որովհետև շատ կարևորն է աշխարհի նորույթներին ծանոթանալ մայրենի լեզվով: Վերջերս ստեղծվեց նաև մեր Smart TV-ի վիդեոբլոգը: Smarttvmskh.blogspot.com Բլոգում կա շուրջ 45 տեսանյութ, որից 10-15-ը առայժմ կայքում ցուցադրված չեն, որոնք պարբերաբար թարմացվում են: Բլոգի համակարգողն և լոգոյի հեղինակը Նարեկ Սահակյանն է, ում շնորհիվ էլ ստեղծել է մեր բլոգը: Մեր նախագիծը պատրաստվում ենք ներկյացանել նաև մայիսյան հավաքի ընթացքում, իսկ այժմ առաջարկում եմ դիտել մեր պատրաստած տեսանյութերից մեկը:

No comments:

Post a Comment