Հիշում եմ, երբ յոթերրորդ դասարան էի և առաջին անգամ ընհանուր պարապունք էի վարում, շատ էի վախենում ու անհանգստանում, երբ վերցնում էի բարձրախոսը ու սկսում խոսել: Ինչ լարվածություն էր, կարծես Օսկար մրցանակաբաշխության հաղորդավար էի: Չեմ խաբի, եթե ասեմ որ նույն զգացողությունը ունեի նաև այսօր, որովհետև առաջին անգամ պետք է վարեի Մայիսյան 8-րդ հավաքի նախագծերի ներկայացման նվիրված կլոր սեղանը:
Տիգրան Հայրապետյան գրադարանում շատ հյուրեր էին եկել, ուսուցիչներ,սովորողներ, որոնք ներկայացնում էին իրենց նախագծերը: Իմ կողքին էր արդեն փորձառու հաղորդավար Սոնա Արսենյանը. որը ինձ շատ օգնեց: Հիմա սիրտս հանգիստ է, որովհետև գիտեմ որ վատ չեմ վարել, իսկ սխալների համար ներողություն եմ խնդրում: Մի խոսքով մայիսյան հավաքի երրորդ օրը ինձ համար շատ հետաքրքիր էր, խոստանում եմ ավելի լավ ներկայանալ հաջորդ սեմինարնների և ժողովների ժամանակ:
No comments:
Post a Comment